Վիտամին А-ն կենսականորեն անհրաժեշտ է առողջ տեսողության համար, օրգանիզմում դրա օպտիմալ քանակը կանխում է աչքերի չորությունը, աչքերի բորբոքումը, կուրությունը գիշերը:
Այս վիտամինն օգտակար է առողջական այլ խնդիրների վերացման գործում ևս: Մեծահասակների համար օրական օգտագործման խորհուրդ տրվող քանակը 5000 МЕ է:
Ներկայացնում ենք 10 մթերք, որոնք հարուստ են վիտամին А-ով: Դրանց օգտագործումը կօգնի լավացնել տեսողությունը։
Լոլիկ
Մեկ միջին չափի լոլիկն օրգանիզմին մատակարարում է վիտամին А-ի օրական նորմայի 20%-ը: Լոլիկը նաև վիտամին С-ի և լիկոպինի հրաշալի աղբյուր է:
Տավարի լյարդ
С և А վիտամինների հարուստ աղբյուր է, հրաշալի միջոց է անեմիայի դեմ: 100 գ տավարի լյարդը պարունակում է վիտամին А-ի օրական նորմայի 300%-ը:
Դեղձ
Հարուստ է կալիումով, երկաթով, մագնեզիումով, վիտամին C-ով, կալցիումով և ֆոսֆորով: Միջին չափի դեղձը պարունակում է մարդու օրական պահանջմունքի 10%-ի չափ:
Քաղցր կարտոֆիլ
Հարուստ է սննդանյութերով, հաճելի համ ունի: Միջին քաղցր կարտոֆիլը պարունակում է օրվա վիտամին А-ի միջին նորմայի 438%-ը:
Կարմիր պղպեղ
Հարուստ է վիտամիններ А-ով, С-ով, լիկոպինով:
Սպանախ
Հարուստ է А, С, К վիտամիններով, երկաթով, կալցիումով, մանգանով: Մեկ բաժակ սպանախը պարունակում է օրական խորհուրդ տրվող նորմայի 49%-ը:
Վարսակ
Մեկ բաժակ վարսակն ապահովում է վիտամին А-ի օրական նորմայի ավելի քան 29%-ը:
Անարատ կաթ
Հարուստ է վիտամիններ D-ով և A-ով, սպիտակուցով, կալցիումով և մագնեզիումով:
Գազար
Հարուստ է վիտամին А-ով։ Մեկ միջին գազարը պարունակում է վիտամին А-ի օրական պահանջմունքի ավելի քան 200%-ը: Գազարը հարսուտ է նաև բջջանյութով, մագնեզիումով, C, K և B վիտամիններով:
Ծիրանի չիր
Չրերը հակաօքսիդիանտների, սննդանյութերի և էներգիայի հրաշալի աղբյուր են: Ծիրանի չիրը հարուստ է վիտամին А-ով. մեկ բաժակը պարունակում է վիտամին А-ի օրական նորմայի 94%-ը:
Աղբյուրը՝ BlogNews