2017 թ. Վենետիկի կինոփառատոնը դարձավ վերջին ամիսների ամենավառ իրադարձությունը ոչ միայն կինոյի, այլև նորաձևության աշխարհում: Ամենավառ կերպարներից մեկն իրավամբ համարվում են Ջորջ և Ամալ Քլունիները, ովքեր առաջին անգամ էին երևում հանրության առաջ ծնողներ դառնալուց հետո: Ամալը փայլեց ոչ միայն հրաշալի կազմվածքով, այլև հիասքանչ զգեստով: Նա ուշադրության կենտրոնում հայտնվեց մեկ այլ պատճառով ևս:

Հայտնի փաստաբանի կոսմետոլոգն իր ինստագրամյան էջում կարճ հոլովակ հրապարակեց Ամալ Քլունիի մասնակցությամբ, որի նկարագրության մեջ նշեց բոլոր կոսմետիկ միջոցները, որոնք օգտագործվել էին Ամալին դիմահարդարելու համար: Այդ միջոցների ընդհանուր գինը կազմում է 4500 դոլար:

       

Աղբյուրը՝ BlogNews
 
loading...