Դիետաներին, որոնք խոստանում են բացարձակապես անհավանական արդյունքներ, մենք, որպես կանոն, չենք հավատում: Բայց վերջին ժամանակները բազմաթիվ աստղեր երգեր են ձոնում՝ ի պատիվ թուրինջի և ձվի սպիտակուցի. դրանք, իբր, իրար հետ հրաշքներ են գործում կազմվածքի հետ: Ահա թե ինչ է ասում այս դիետայի կապակցությամբ «Արքայական չափաբաժին» ընկերության հիմնադիր, դիետոլոգ Մարգարիտա Կորոլյովան. «Սպիտակուցաթուրինջային դիետան իսկապես օգնում է՝ առանց քաղցի զգացումի նիհարել 1-3 օրում: Այն նախատեսում է օրվա մեջ սննդի 10-անգամյա ընդունում. 5 ձվի պինդ եփած սպիտակուց և 5 հատ թուրինջ, որոնք պետք է ընդունել հերթականությամբ, 1-1.5 ժամը մեկ՝ մինչև ժամը 22:00-ն»:

Մարգարիտա Կորոլյովան խոհուրդ է տալիս նախապատրաստել չափաբաժինները նախօրեին և նախապես փաթեթավորել:

«Առավոտը սկսեք մեկ բաժակ սենյակային ջերմաստիճանի ջրով: Նախաճաշին կերեք առաջին ձվի սպիտակուցը: 1-1.5 ժամ հետո, առանց շտապելու, կերեք առաջին թուրինջը: Եվս 1-1.5 ժամ անց՝ սպիտակուց, հետո՝ թուրինջ, և այդպես՝ մինչև օրվա վերջ»,- բացատրում է դիետոլոգը:

Սպիտակուցաթուրինջային դիետան իսկապես գերազանց արդյունք է տալիս, և կարելի է հանգիստ կորցնել 1 կգ 1 օրում: Բայց հաշվի առեք, որ այս դիետան կարող են կիրառել միայն բացարձակ առողջ մարդիկ:

Աղբյուրը՝ 168.am

loading...