Steptohealth.ru-ն գրում է, որ օրվա ընթացքում օրգանիզմը մի խումբ վնասակար նյութերի կողմից «հարձակումների» է ենթարկվում։ Ամենախոցելի օրգաններից մեկն այս դեպքում ուղիղ աղին է։ Այն բազմաթիվ գործառույթներ է կատարում. հենց այս օրգանում է տեղի ունենում սննդարար նյութերի ներծծումը։ Դա է պատճառը, որ անառողջ սնունդն ուղղակիորեն ազդում է ուղիղ աղու վիճակի վրա։ Այս օրգանի առողջության վրա ազդում են նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են նստակյաց կենսակերպը, վնասակար սովորությունները։

Այս օրգանում կենսագործունեության պինդ արգասիքներն ազատվում են ջրից ու աղերից։ Հետևաբար՝ ուղիղ աղիում կուտակվում են տոքսիններ, որոնք կարող են աղիների հետ կապված խնդիրներ առաջացնել։ Դա է պատճառը, որ ցանկալի է ժամանակ առ ժամանակ մաքրել աղիները։ Գերադասելի է օգտագործել բնական միջոցներ։Առաջարկվող հյութերը բազմաթիվ սննդարար նյութեր են պարունակում, օգնում են օրգանիզմից դուրս բերել տոքսինները։ Դրանք նպաստում են նաև երիկամների մաքրմանը։

1. Նեխուրից ու գազարից պատրաստված հյութ. բաղադրիչներ

• 2 ճյուղ նեխուր
• 2 գազար
• 2 ճյուղ սամիթ
• 3 ճյուղ մաղադանոս
• 4 ճյուղ հազար
• 1 պճեղ սխտոր
• ջուր (ըստ ցանկության)։

Պատրաստման և օգտագործման եղանակը

• Սառը ջրով լավ լվացեք բոլոր բաղադրիչները։
• Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, ստացեք միասեռ զանգված։
• Ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել նախաճաշելուց առաջ։

2. Կանաչ խնձորից պատրաստված հյութ. բաղադրիչներ

 1 կանաչ խնձոր
• 1 ճաշի գդալ կտավատի սերմ՝ 10 գրամ
• 2 ճաշի գդալ բնական մեղր՝ 50 գրամ
• 1 բաժակ ջուր՝ 200 մլ։

Պատրաստման և օգտագործման եղանակը

• Լվացեք բոլոր բաղադրիչները։
• Մաքրեք խնձորը, կտրատեք։

• Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։
• Խորհուրդ է տրվում հյութը խմել քնելուց առաջ։

3. Սպանախով հյութ. բաղադրիչներ

• 2 ճյուղ թարմ սպանախ
• 1 գրեյպֆրուտ
• 3 նարինջ
• 1 բաժակ կտրատած պապայա՝ 200 գրամ
• 1 կտոր արքայախնձոր։

Պատրաստման և օգտագործման եղանակը

• Լվացեք սպանախը, մաքրեք գրեյպֆրուտն ու քամեք դրա հյութը։
• Մաքրեք նարինջը, քամեք նաև դրա հյութը։
• Պապայան և արքայախնձորը մանր կտրատեք, բոլոր բաղադրիչները հարեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։
• Խմեք պատրաստելուց անմիջապես հետո։

4. Խոտաբույսերով թեյ. բաղադրիչներ

• 2 մեծ, կանաչ լոլիկ
• ¼ ճաշի գդալ կայենյան պղպեղ՝ 2 գրամ
• 1 ճաշի գդալ ռոզմարին՝ 10 գրամ
• 1 ճաշի գդալ ռեհան՝ 10 գրամ
• համեմի 2 փոքր ճյուղ
• 1 վարունգ
• 3 պճեղ սխտոր
• 2 ճաշի գդալ մաղադանոս՝ 20 գրամ։

Պատրաստման և օգտագործման եղանակը

• Լվացեք լոլիկն ու ռեհանը։
• Մաքրեք վարունգը, մանր կտրատեք։
• Բոլոր բաղադրիչները հարեք բլենդերում, մինչև միասեռ զանգված ստանաք։
• Ըմպելիքը կարող եք օգտագործել օրվա ընթացքում։

Աղբյուրը՝ 168.am

loading...