Budetezdorovy.ru-ն գրում է, որ շատերն են բախվում մազերի յուղոտության խնդրին։ Ճարպագեղձերի ակտիվ աշխատանքի արդյունքում մազերը կարող են արագ յուղոտվել և տհաճ տեսք ստանալ։
Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնց ազդեցությամբ գեղձերը սկսում են մեծ քանակով ճարպ արտադրել, այդ թվում՝
• սթրես
• ավելորդ քաշ
• վատ սնուցում
• բիոտինի անբավարար քանակ
• որոշ վիտամինների անբավարար քանակ
• հորմոնալ փոփոխություններ։
Գոյություն ունեն մի քանի բնական միջոցներ, որոնք կարող են օգնել ազատվել այս խնդրից։
Լոսյոնի բաղադրատոմս
• 11 կաթիլ ռոզմարինի եթերային յուղ
• 11 կաթիլ լավանդայի եթերային յուղ
• 50 մլ արևածաղկի յուղ։
Պատրաստման և օգտագործման եղանակը։ Խառնեք բոլոր բաղադրիչները, քսեք գլխամաշկին։ Թողեք մի քանի ժամ, լվացեք բնական շամպունի օգնությամբ։
Բնական շամպուն. բաղադրիչներ
• մանկական շամպուն
• ձու
• ռոզմարին։
Պատրաստման եղանակը։ 1 ճաշի գդալ շամպունը խառնեք 1 ձվի դեղնուցի հետ, ավելացրեք 4 կաթիլ ռոզմարին։
Աղբյուրը՝ 168.am