Քրքումը երկար ժամանակ օգտագործվում է՝ որպես բնական միջոց՝ առողջական վիճակը լավացնելու նպատակով։ Healthinfo.ua կայքը գրում է, որ քրքումը կողմնակի ազդեցություններ չունի և հաջողությամբ կարող է օգտագործվել մի շարք խնդիրների լուծման համար։
Քրքումը հզոր հակաբորբոքային և հականեխիչ հատկություններ ունի, հակաօքսիդանտ է և արդյունավետորեն պայքարում է ազատ ռադիկալների դեմ։ Բացի այդ՝ քրքումն անուշաբույր հոտ ունի և կիտրոնով ջրին ավելացնելու դեպքում կարող եք առավել համեղ դարձնել այն։ Տաք ջուրը նպաստում է նյութափոխանակությանը, իսկ կիտրոնը մաքրում է լյարդը։
Հետևաբար, եթե առավոտյան օգտագործեք այս ըմպելիքը, այն կլավացնի օրգանիզմի աշխատանքը։ Քրքումը կօգնի կարգավորել նաև արյան մեջ շաքարի քանակը։
Այս ըմպելիքը նաև հագեցածության զգացում կհաղորդի, ինչը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
• Քրքումը կարող է կանխարգելել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը։
• Քրքումն օգնում է այրել օրգանիզմի ճարպերը։
• Նպաստում է քաշի նվազեցմանը և օրգանիզմը մաքրում է տոքսիններից։
• Կարող է նպաստել քրոնիկական փորկապության բուժմանը և բարձրացնել էներգիայի մակարդակը։
• Լավացնում է լյարդի աշխատանքը, օրգանիզմին օգնում դուրս բերել տոքսինները։
• Նպաստում է սննդի ճիշտ մշակմանը։
• Ամրացնում է իմունիտետը։
Կիտրոնով ջուրը՝ քրքումով. բաղադրիչներ
• ¼ թեյի գդալ քրքում
• 1 բաժակ տաք ջուր
• կես կիտրոնի հյութ
• 1/8 թեյի գդալ մեղր
• մի պտղունց դարչին՝ ըստ ցանկության։
Պատրաստման եղանակը։ Հարկավոր է տաքացնել ջուրը, ավելացնել կիտրոնի հյութը, մեղրն ու քրքումը և լավ խառնել։ Ըմպելիքը պետք է խմել, քանի դեռ այն տաք է։
Աղբյուրը՝ 168.am