Հասարակ ջուրը բուժում է բազմաթիվ հիվանդություններ: Ջրով բուժման ճապոնական մեթոդիկան դրա վառ ապացույցն է:

Ջուրը յուրահատուկ բնական նյութ է: Հազարավոր տարիների ընթացքում մարդկությունն օգտագործում է ջուրը, բայց այդպես էլ մինչև վերջ չի ուսումնասիրել այդ հեղուկի բոլոր հնարավորությունները: Ապացուցված է, որ հիվանդությունների մեծ մասն առաջանում է ջրի պակասի պատճառով, հաղորդում է takprosto-ն: Ջուրն ունիվերսալ լուծիչ է, որը հանդիսանում է հիմնական կոմպոնենտը նյութափոխանակության մեջ, բոլոր հանքանյութերը և միկրոէլեմենտները լուծվում են ջրի մեջ, ներծծվում են արյան մեջ, ներթափանցում են բջիջից բջից: Ջրի պակասորդի ժամանակ առաջանում են նյութափոխանակության խանգարումներ, որի հետևանքով առաջանում են հիվանդություններ:

Այսօր Ճապոնիայում շատ պոպուլյար է ամեն առավոտ՝ արթնանալուց անմիջապես հետո, ջուր խմելը: Ներկայացնում ենք այդ մեթոդի կիրառման ձևը:

Մեթոդիկան բուժում է հետևյալ հիվանդությունները.

1. Գլխացավ
2. Հոդացավեր
3. Սրտի հիվանդություններ
4. Արթրիտ
5. Արագ սրտխփոց
6. Էպիլեպսիա
7. Ճարպակալում
8. Բրոնխիալ ասթմա
9. Մենինգիտ
10. Երիկամների հիվանդություններ
11. Գաստրիտ
12. Թութք
13. Շաքարախտ
14. Աչքի հիվանդություններ
15. Արգանդի հիվանդություններ
16. Ականջ, քիթ, կոկորդի հիվանդություններ

Բուժման մեթոդը
1. Առավոտյան արթնանալուց հետո խմել 4 բաժակ (160-ական մլ) ջուր՝ մինչև ատամները լվանալը:

2. Լվանալ ատամները, բայց չուտել և չխմել 45 րոպե:

3. 45 րոպե անց կարելի է նախաճաշել:

4. Նախաճաշից, ճաշից և ընթրիքից հետո ոչինչ չխմել և չուտել 2 ժամվա ընթացքում:

5. Հիվանդ մարդիկ, ովքեր չեն կարող միանգամից խմել 4 բաժակ, կարող են սկսել ավելի փոքր չափաբաժնից և աստիճանաբար հասցնել 4 բաժակի:

Խորհուրդ տրվող օրերի քանակը՝ հիմնական հիվանդությունների համար

1. Բարձր ճնշում – 30 օր
2. Գաստրիտ – 10 օր
3. Շաքարախտ – 30 օր
4. Փորկապություն – 10 օր

 Աղբյուրը՝ 168.am

loading...