Բալետի պարուհի, դերասանուհի Արմինե Մանուկյանն իր ուժերը կփորձի «Միսս Հայաստան» մրցույթում, որը կկայանա սեպտեմբերի 24-ին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նա 24 մասանկիցների հետ միասին կպայքարի գեղեցկուհի տիտղոսին արժանանալու համար, որը հնարավորություն կտա Հայաստանը ներկայացնել «Միսս Աշխարհ» հեղինակավոր մրցույթում. Այն տեղի կունենա նոյեմբերի 18-ին Չինաստանի Սանյա քաղաքում:   Life.panorama.am-ի հետ զրույցում Արմինեն պատմել է առաջին անգամ որպես մոդել ներկայանալու, ինչպես նաեւ խոսել մրցույթում հաղթելու իր շանսերի մասին:

Արմինեինչպե՞ս որոշեցիք պարահու եւ դերասանուհու աշխատանքից զատ Ձեզփորձել նաեւ մոդելային բիզնեսնում:

- Նախ ասեմ, որ նախկինում երբեւէ մրցույթների չեմ մասնակցել, քանի որ ոչ մի անգամ ցանկություն չեմ ունեցել: «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթը երկար տարիներ չէր անցկացվել, իսկ, երբ այս տարի իմացա, որ երկարատեւ ընդմիջումից հետո այն կրկին կայանալու է, այն էլ բարձր մակարդակով, որոշեցի մասնակցել: Այնպես որ, սա իմ առաջին քայլերն են այս ասպարեզում:

Կպատմե՞քինչպես կայացավ հայտագրումըապա հետագա ընտրություններըԶգացողությունները մարտակա՞ն են:

- Լրատվամիջոցներից եմ տեղեկացել մրցույթի մասին: Որոշումս կայացնելուց հետո լրացրի հայտը, իսկ հետո մասնակցեցի նախընտրական փուլին եւ անմիջապես անցա եզրափակիչ փուլ: Նախընտրական փուլից հետո տպավորություններս կրկնապատկվեցին, զգացողություններս բուռն են, քանի որ տրամադրված եմ հաղթելու: Պետք է ինքդ քեզ վրա վստահ լինես եւ այդ հաղթանակի զգացողությունները պահելով` մինչեւ վերջ առաջ գնաս եւ հավատաս: Կարծում եմ` ամեն բան լավ է ընթանալու, քանի որ շատ արդար է մրցույթն անցկացվում:

Ինչպե՞ս եք գնահատում Ձեր հաղթելու շանսերըունե՞ք կոնկրետ մրցակիցներ:

- Բնականաբար, մրցակցությունը մեծ է, քանի որ պայքարը ընթանում է 24 աղջիկների միջեւ: Կոնկրետ մրցակիցներ չունեմ, սխալ է ասել, որ կա մեկն, ում հետ մրցում եմ իմ գեղեցկությունով: Յուրաքանչյուր մասնակից տարբեր է իր գեղեցկությամբ, իսկ հաղթելու շանսերս, կարծում եմ, բավարարում են, քանի որ ինչպես նշեցի` իմ ներսում հավատում եմ եւ մեծ հույսեր ունեմ: Ես ձգտում եմ հաղթանակին, պետք է ամեն վայրկյան մտածել այդ մասին, չէ որ, երազանքները միշտ իրականանում են, իսկ իմ գեղեցկության մասին ես չէ, որ պետք է բարձրաձայնեմ:

Արմինեկխնդրեմ պատմեք մրցույցի նախապատրաստական աշխատանքների մասինՆման դեպքերում երկարատեւ պարապմունքներ են հարկավորքաշի կոնկրետպահպանում եւ այլնԱյս ամենը դժվա՞ր է:

- Մենք արդեն նախապատրաստական փուլում ենք: Բոլոր մասնակիցներով այս ընթացքում նույն վայրում են ապրում, որպեսզի միմյանց ճանաչենք, շփվենք. Ի դեպ` սփյուռքից եւս մասնակիցներ ունենք: Մեր օրերը բավականին հագեցած են, պտտվում ենք Հայաստանի տեսարժան վայրերով եւ զուգահեռ պատրաստվում եզրափակչին: Ինչ վերաբերվում է քաշին, նման խնդիր երբեւէ չեմ ունեցել, քանի որ օպերային թատրոնում իմ ամենօրյա մարզումներս թույլ չեն տալիս քաշ հավաքել:

Մրցույթի հաղթանակը նոր դռներ կարող է բացելմիաժամանակնման մրցույթներիցհետո թեկուզեւ չհաղթանակած մասնակիցները շարունակում են ակտիվ են գործելԳուցե մտադրություն ունե՞ք առաջիկայում այս ոլորտում նոր հորիզոնների հասնել:

- Աստված առաջ, եթե մրցույթի ավարտից հետո լինեն առաջարկներ, կփորձեմ առաջ գնալ նաեւ այս ոլորտում, քանի որ պետք է միշտ առաջ շարժվել, տեղում չմնալ: Իմ բնությունով ես այդպիսի մարդ եմ` միշտ սլանում եմ առաջ:

Հաղթանակն ի՞նչ է տալու, չէ որ յուրաքանչյուր մրցույցում հաղթանակի տիտղոսինարժանանալուց զատ ոգեւորող է նաեւ մրցանակը:

- Ամենամեծ մրցանակն ու հաղթանակն ինձ համար այնն է, որ հաղթող մասնակիցն առաջին անգամ Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ» մրցույթում: Դրանից ավելի մեծ հաղթանակ ինձ համար չկա:

Աղբյուրը՝ 168.am

loading...