Reddit կայքի օգտատերերը հարցրել են McDonald's-ի նախկին աշխատակիցներից՝ արդյո՞ք իրենք խաբել են հաճախորդներին: Արդյունքում բացահայտվել է, թե ինչպես կարելի է վիզուալ ավելացնել կարտոֆիլ ֆրիի քանակը:

Նախկին աշխատակիցներից մեկը նշել է, որ երբ ինքն աշխատել է McDonald's-ում, իրեն սովորեցրել են, թե ինչպես պետք է ճիշտ սեղմել կարտոֆիլի տուփը լցնելիս, որպեսզի այն լիքը թվա: Նրա խոսքով, իր աշխատելու ողջ ընթացքում միայն մի հաճախորդ է հասկացել, որ իրեն խաբում են: Այդ հաճախորդը դատարկել է կարտոֆիլը տուփից և նորից լցրել: Արդյունքում լցվել է տուփի միայն կեսը: Աշխատողը ստիպված է եղել ավելի շատ կարտոֆիլ տալ այդ հաճախորդին:  

Նման միջոցի մասին պատմել են McDonald's-ի այլ նախկին աշխատողներ ևս, սակայն ընկերության ներկայացուցիչները հերքում են այդ ամենը՝ ասելով, որ առաջին անգամ են լսում հաճախորդներին խաբելու նման միջոցների մասին: 

Աղբյուրը՝ 168.am

loading...