Մարդիկ օգտվում են ախտահանիչ օճառներից ամենուր՝ տուն մտնելիս, սնունդն ընդունելուց առաջ, հասարակական զուգարաններում և այլն։ Համաձայնեք, բավականին տարածված իր է։

Ոչ ոք չի կարող հերքել, որ ախտահանիչ օճառները պարզ և արագ լուծում են անձնական հիգիենայի պահպանման համար։ Սակայն, կարդալով այս նյութը, դուք կփոխեք ձեր կարծիքը։

Մենք այսօր ուզում ենք պատմել, թե ինչքան վտանգավոր է ախտահանիչ օճառը ձեր առողջության համար։

Համարվում է, որ այս ընդհանուր միջոցը սպանում է միկրոբները և բակտերիաները, սակայն դա այդքան էլ այդպես չէ։ Վատ բակտերիաների հետ մահանում են նաև որակովները, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ գործունեության համար։

Լավ բակտերիաները անհրաժեշտ են իմունային համակարգի պահպանման համար, իսկ երբ այն անհետանում է, պարզ է, որ օրգանիզմն ընկնում է վնասակար ազդեցությունների տակ։

Արդյունքում, տարբեր հիվանդությունների հավանականությունն աճում է միանգամից։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Ախտահանիչ միջոցներն ավելացնում են Բիսֆենոլ Ա-ի քանակությունը, որը կարող է իսկական քաոս ստեղծել ձեր էնդոկրին համակարգի վրա, որն էլ պատասխանատու է հորմոնների արտադրության և օրգանիզմի գործունեության վրա։

Ըստ հետազոտությունների՝ Բիսֆենոլի մակարդակի բարձրացումն օրգանիզմում կարող է դառնալ բազմաթիվ առողջական խնդիրների պատճառ՝ քաղցկեղ, սրտի հիվանդություններ, շաքարային դիաբետ։

Այսպիսով, եթե դուք մտածում էիք, որ ախտահանիչ օճառը սպանում է միայն վնասակար բակտերիաները, ուրեմն՝ դուք արդեն իմացաք, որ սխալվում եք։ Հետևեք ձեր օրգանիզմին և եղեք առողջ։

Աղբյուրը՝ BlogNews

loading...