Մենք բոլորս ենթարկվում ենք փոփոխությունների, և դա անխուսափելի է: Սակայն զարմանալին այն է, որ դա տարիքի հետ կապ չունի: Ըստ շվեցարացի հոգեբան Կառլ Յունգի, այդ փուլերը կախված են նրանից, թե ով ենք մենք, և որն է մեր կյանքի նպատակը:

Ընտրեք պատկերը, և մենք կասենք, թե կյանքի որ էտապում եք դուք գտնվում.

1. Սպորտսմեն

Սպորտսմենի փուլը ամենածաղկուն փուլն է կյանքի մյուս փուլերի համեմատ: Արտաքին տեսքից այն աչքի է ընկնում իր մոլեգնությամբ: Սպորտսմենի փուլը կարող է լինել նարցիսիզմական, կրիտիկական և անգամ թե՛ մեկը, թե՛ մյուսը: Տիպիկ օրինակներ են դեռահասները:

2. Ռազմիկ

Կյանքի այս էտապում մենք սկսում ենք մեզ վրա վերցնել պատասխանատվություն և ցանկանում ենք կյանքում լինել հաջողակ: Մեր առջև դրված նպատակներն ու խնդիրները ավելի պարզ են թվում, և մենք սկսում ենք բացվել:

3. Դեկլարացիա

Դեկլարացիայի էտապը մեծ քայլ է դեպի առաջ: Դեկլարացիայի փուլը կապված է երեխաների դաստիարակության հետ և կենտրոնանալու, որպեսզի նրանց համար ստեղծեք լավ կյանք: Սակայն այս էտապը կապված է ոչ միայն երեխաների դաստիարակության հետ, այլև կյանքում լավ հետք թողնելու: Սա լավագույն ժամանակահատվածն է, որ մտածեք այն մասին, թե ինչի եք հասել:

4. Հոգի

Հոգեկան փուլը կյանքի եզրափակիչ փուլն է: Այս էտապում մենք հասկանում ենք, որ մենք ավելի քան կուտակել ենք՝ լինի դա փող, ունեցվածք, ընկերներ, լավ արարքներ: Մենք հասկանում ենք, որ մենք հոգևոր էակներ ենք, որոնց դեպքում չկա իրական սկիզբ և վերջ:

Աղբյուրը՝ BlogNews

loading...