Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան հայտնել է, որ ինքը հիվանդ է խրոնիկական ֆիբրոմիալգիայով: Այս հիվանդությունն ունեցող մարդիկ, որպես կանոն, տառապում են ամբողջ մարմնում խրոնիկական սիմետրիկ ցավից:

Հիվանդությունը մինչև վերջ ուսումնասիրված չէ, ինչը դժվարացնում է դրա բուժումը, տեղեկացնում է BBC-ին: Երգչուհին այդ մասին հայտնել է Twitter-ում: Այստեղ էլ նա ասել է, որ այս հիվանդության հետ կապված իր կյանքի մասին պատմում է իր վերջին վավերագրական ֆիլմում:

«Ես ցանկանում եմ օգնություն ցուցաբերել իրազեկվածության ընդլայնման հարցում և միավորել այն մարդկանց, որոնց մոտ այդ հիվանդությունն առկա է: Մենք բոլորս կարող ենք պատմել այն մասին, թե ինչն է օգնում, և ինչից է առաջանում ցավը»,- գրել է Լեդի Գագան:

Լեդի Գագան այն մասին, որ խրոնիկական ցավեր է ունենում, խոսում էր դեռ 2013 թվականին, բայց միայն հիմա է բացահայտել այդ ցավի
պատճառները: 31-ամյա երգչուհին ելույթ է ունեցել Տորոնտոյի կինոփառատոնում, որտեղ ցուցադրում են նրա վավերագրական ֆիլմը՝ «Գագա. հինգ ֆուտ և երկու դյույմ»:

Ֆիլմն արդեն էկրան է բարձրացել ԱՄՆ-ում և շուտով կցուցադրվի նաև այլ երկրներում:

loading...