Կես տարի առաջ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում պսակադրված Անատի Սաքանյանն ու Էդգարն այլևս միասին չեն: Դերասանուհին, ով մինչ այս ոչ հերքում, ոչ էլ հաստատում էր բաժանության լուրը, BRAVO.am-ի հետ զրույցում բացառություն է արել:
«Այո, ես ամուսնալուծվել եմ»,-նշել է նա՝ հավելելով, որ առայժմ չի ցանկանում իր անձնական կյանքին վերաբերող այլ մանրամասներ հանրայնացնել:
Անատի Սաքանյանը նաև տեղեկացրել է, որ «Ֆեյսբուք»-ում անձնական էջ չունի՝ երկրպագուներին խորհուրդ տալով չհետևել կեղծ էջերի գրառումներին, իսկ «ինստագրամյան» իր անունով և լուսանկարներով բազմաթիվ էջերից միայն մեկն է իրեն պատկանում:
Աղբյուրը՝ BlogNews
loading...