Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նոր ուսումնական տարվա կապակցությամբ որոշել է նվեր մատուցել աշակերտներին և իր իսկ մարմնի տարբեր մասերի (հատկապես հետույքի) լուսանկարներով գրենական պիտույքներ է թողարկել: Գրում է Tlum.ru .-ն:

Աշակերտները Քիմի հետույքի լուսանկարներով կարող են գրիչներ, հիշողության կրիչներ, համակարգչի մկնիկի համար նախատեսված գորգեր, նոութբուքերի համար պայուսակներ և այլ պարագաներ ձեռք բերել:

Հավաքածուի մեջ նաև դպրոցական պայուսակներ, արտասվող Քիմի դեմքով ստիքերներ և ավտոմեքենայի վրա պառկած հեռուստաաստղի լուսանկարներով լանչի համար նախատեսված ամաններ գնել:

Ինչպես հայտնի է, Քիմն առաջին անգամ չէ, որ փորձում է իր արտադրանքը հասանելի դարձնել երեխաների համար:

Աղբյուրը՝ 168.am

loading...