yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր «Վերնիսաժ»-ի մոտ գտնվող «Խարբերդ» հյուրանոցի մոտ կատարված կրակահերթի հետևանքով վիրավորված` 39-ամյա Վահագն Աբգարյանի վերաբերյալ: Նա Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն է, և փորձել են սպանել հենց նրան:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Աբգարյանի դեմ մահափորձ է իրականացվել նաև 2 տարի առաջ՝ Ախթալայում: Մասնավորապես` 2015-ի հոկտեմբերի 11-ին Վարդան Փիրուզյանը Ախթալայի կամրջի վրա կրակոցներ էր արձակել Վահագն Աբգարյանի զրահապատ Hummer մակնիշի ամենագնացի ու նրան ուղեկցող Nissan Teana ավտոմեքենայի ուղղությամբ։ Դրանից օրեր առաջ էլ Վահագն Աբգարյանը Վարդան Փիրուզյանին էր դաժանաբար ծեծել նրա իսկ շքամուտքում։

Ի դեպ, այսօր Աբգարյանը եղել է նույն` Hummer մակնիշի մեքենայում, որը դեռևս կայանված է «Խարբերդ» հյուրանոցի առջև:

Թե ի՞նչ կապ ունի այս դեպքը նախորդ մահափորձի հետ, դեռևս պարզ չէ:

Աղբյուրը՝ 168.am

loading...