«Գրեթե բոլոր տարածքները, որոնք պիտանի են Լատինական Ամերիկայում սուրճի աճեցման համար, չափազանց շոգ կդառնան սուրճի ծառերի աճեցման համար կամ կկորցնեն գրեթե բոլոր խիստ կարևոր փոշոտողներին»,- ասվում է PNAS ամսագրում հրապարակված հոդվածում։

«Այսօր սուրճը հանդիսանում է Երկրի վրա ամենաարժեքավոր ապրանքներից մեկը, և դրա աճեցման համար պետք է և՛ հատուկ կլիմա, և՛ մեղուներ, որոնք ունակ են փոշոտելու սուրճի ծառերի ծաղիկները։ Մենք առաջին անգամ ուսումնասիրել ենք այն, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում և՛ մեկի, և՛ մյուսի վրա, և հայտանաբերել, որ սուրճ արտադրողներին չափազանց տաք ժամանակներ են սպասվում»,- ասել է Վերմոնտի համալսարանից Թեյլոր Ռիքեթսը։

Աշխարհում հաշվվում է սուրճի ծառի մոտ 40 տեսակ, որից 19-նն ունեն կոմերցիոն նշանակություն։

Կլիմայի փոփոխությունից ու մեղուների վերացումից բացի՝ սուրճի բերքին սպառնում են Hypothenemus hampei բզեզները, որոնք սովորել են «մարսել» կոֆեինը և արագորեն նոր տարածքներ են գրավում Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում։

Գիտնականների հաշվարկներով՝ պլանտացիաների մակերեսը 2050 թվականին կկրճատվի 73-88 տոկոսով։

Աղբյուրը՝ BlogNews

loading...