Լիլի Էլբակյանի եւ Համո Ադիյանի դուստրը՝ Էլմիրան, դարձել է 6 տարեկան: Աղջնակն այս տարի տարբերվող ծննդյան տոն է ունեցել, որի մանրամասներն էլ BRAVO.am-ին պատել է դերասանուհի մայրիկն ու լուսանկարներ տրամադրել:

 
Լիլի Էլբակյանի եւ Համո Ադիյանի դստեր տարեդարձին
 


«Այս տարի Էլմին մեծ ոգեւորվածությամբ էր սպասում տարեդարձին. ամբողջ ամառ խոսել է այդ մասին: Արդեն մեծ է, այլ սպասելիքներ ուներ, շատ էր ուզում, որ ծնունդը նման լինի ներկայացման, եւ մի պահ մտածում էինք նույնիսկ թատրոնում նշել»,-ասել է Լիլին եւ հավելել.«Մանկական սրճարաններից, խաղային ապարատներից ու գազավորված ըմպելիքներից հեռու` «Happium»-ում, բացօթյա տոն կազմակերպեցինք»:

 

 

 

 
Լիլի Էլբակյանը` որդու հետ
 


Լիլին պատմել է, որ դստեր տարեդարձի փոքրիկ հյուրերը մեծ ներկայացման մասնակից են դարձել.«Ընտրել էինք ծովահենների թեման, աղջիկս էլ Սպիտակաձյունիկն էր: Զարգացնող խաղերի միջոցով երեխաները ներկայացման մեջ էին մտնում եւ դառնում դրա հերոսները: Ըստ սյուժեի՝ ծովահենները գողանում են Սպիտակաձյունիկին, իսկ նրա ընկերներ Էլզան եւ Սպայդերմենը փրկում են նրան: Ծովահեն հերոսներն էլ ողջ ընթացքում փնտրում եւ գտնում են գանձը, որն էր սնդուկի մեջ թաքնված տոնական տորթն էր»:

 
Աննա եւ Արմեն Էլբակյանները
 


Տարեդարձի ընթացքում Էլմիի ընկերուհին՝ Մաշան, երգել է, իսկ հոբելյարը հայրիկի հետ իր սիրելի պարն է պարել, հաջորդ օրն էլ համադասարանցիների հետ դպրոցում է նշել: Դերասանուհին ասել է, որ աղջիկը գաղտնապահ է. «Չգիտեմ՝ ինչ երազանք է պահել տորթի մոմերը փչելիս: Հուսամ՝ տղայական չէ, քանի որ վերջերս նա միայն տղաների հետ է ընկերություն անում: Արդեն վախենում ենք:)»:

Աղբյուրը՝ Bravo.am

loading...