Շատ հաճախ 40 տարեկանում շատերն առնչվում են այնպիսի ախտանիշների առաջացման հետ, ինչպիսին են անընդհատ հոգնածությունը, հաճախակի գլխացավերը և հևոցը: Ոմանց անհանգստացնում է նաև բարձր ճնշումը և սրտի շրջանում ցավի զգացումները: Հաճախ այդ նշանները վկայում են արյան մեջ խոլեստերինային կուտակումների առկայության մասին:
Ցանկանում ենք ներկայացնել ժողովրդական բաղադրատոմս, որը կօգնի մաքրել անոթները և արյունը խոլեստերինային կուտակումներից: Այն դժվար չէ պատրաստել, անհրաժեշտ են ընդամենը 7 բաղադրիչներ:
Ինչպես մաքրել անոթները ժողովրդական միջոցներով
Բաղադրիչներ
1. Կագոր – 200 գ
2. Գազարի հյութ – 200 գ
3. Բողկի հյութ – 200 գ
4. Կիտրոնի հյութ – 200 գ
5. Կարմիր բազուկի հյութ – 200 գ
6. Ջուր – 200 գ
7. Սխտոր – 15 պճեղ
8. Բնական մեղր – 200 գ
Պատրաստման եղանակը.
1. Պատրաստել հյութ գազարից, կարմիր բազուկից, բողկից և կիտրոնից:
2. Մաքրել սխտորը և ճզմել: Ստացված զանգվածը բացել տաք եռացրած ջրով:
3. Խառնել բոլոր հյութերը ոչ մեծ կաթսայում:
4. Ավելացնել կարմիր գինին և մեղրը, հետո զանգվածը լցնել ապակե բանկայի մեջ և պահպանել սառնարանում 1.5 ամիս:
Ըմպելիքը կարող եք օգտագործել օրը 3 անգամ՝ ուտելուց առաջ, մեկական ճ/գ, 45 օրվա ընթացքում: Արդեն 2 շաբաթ հետո կնկատեք, որ օրգանիզմի ընդհանուր վիճակը բարելավվում է:
Աղբյուրը՝168.am