Fitbodycenter կայքն առաջարկում է հզոր մի խառնուրդ, որը հանգստացնում է ծնկների, հոդերի, կոճերի ցավերը:
Ծնկների ցավն ամենադաժանն է, քանի որ այն ազդում է մեր շարժունակության վրա: Տարիքի հետ ծնկները թուլանում են, իսկ հոդերը կորցնում են իրենց ճկունությունը:
Հոդերի ճկունությունը բնական գործընթաց է, որը մենք չենք կառավարում, սակայն ճիշտ սննդակարգն ու բնական դեղամիջոցները կարող են օգնել պահպանել հոդերի ճկունությունը:
Բնական խառնուրդ՝ հոդացավերի դեմ
Այս խառնուրդը հանում է հոդերի ցավը, քանի որ բաղադրության մեջ պարունակում է վիտամիններ և հանքանյութեր: Խառնուրդը նաև նվազեցնում է բորբոքումներն ու սնուցում է օրգանիզմը վիտամին C-ով, մագնեզիումով, կալիումով, սիլիկոնով, բրոմելանով:
Ի՞նչ է անհրաժեշտ
- Նարնջի բնական հյութ
- Մեկ բաժակ վարսակի փաթիլներ
- 2 բաժակ կտրատած արքայախնձոր
- 40 գ նուշ
- 40 գ մեղր
Պատրաստման եղանակը
Վարսակի փաթիլները լցրեք տաք ջրի մեջ և խառնեք: Եփեք խառնուրդը և թողեք սառչի: Ավելացրեք նարնջի հյութն ու արքայախնձորը: Ավելացրեք նուշն ու դարչինը, մեղրը: Ամբողջը լավ խառնեք բլենդերի միջոցով:
Ամեն օր ընդունեք այս խառնուրդը և կնկատեք, թե ինչպես են անցնում հոդացավերը 5 օրվա ընթացքում:
Աղբյուրը՝ 168.am