Հնագույն արևելյան բժշկությունը հայտնի է բնական և օգտակար թեյերի և թուրմերի բաղադրատոմսերով: Այդ բաղադրատոմսերից մեկը քրքումի և սև պղպեղիհամադրությունն է, որի շնորհիվ կարող եք ազատվել մի շարք հիվանդություններից:

Քրքումն ունի հզոր կենսական ակտիվ բաղադրիչներ, որոնք կոչվում են կուրկումին: Քրքումն ունի հզոր հակաբորբոքային հատկանիշներ:

Սև պղպեղն ունի հզոր բուժիչ բաղադրիչներ, որոնք բուժում են մի շարք հիվանդություններ, օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից և կանխարգելել քաղցկեղի առաջացումը:

Կուրկումինը  յուրացնելու համար օրգանիզմից բավական երկար ժամանակ է պահանջվում: Սակայն այս համեմունքը համարվում է ամենահզոր հակաբորբոքային միջոցը, որը նվազեցնում է այտուցները, հանում է երիկամների բորբոքումները, ամրացնում է սիրտը և այլ օրգանները: Եվ հենց այս պատճառով էլ՝  քրքումին ավելացնում ենք սև պղպեղ, որն իր բաղադրության մեջ ներառում է պիպերին, որն օգնում է օրգանիզմին յուրացնել կուրկումինը:

Այս հզոր համադրությունն օգնում է մարսողական խնդիրների դեպքում և պայքարում է ազատ ռադիկալների դեմ, որոնք կարող են հանգեցնել քաղցկեղի բջիջների առաջացման:

Կուրկումինի և սև պղպեղի համադրությունը համարվում է բորբոքային հիվանդությունների դեմ պայքարող ամենահզոր միջոցը:

Քրքումն ու սև պղպեղը հանգստացնում են ցավերը, հենց այդ պատճառով էլ այս համադրությունը հաճախ օգտագործվում է՝ որպես ցավազրկող և հակադեպրեսանտ միջոց:

Պարզապես անհրաժեշտ է քրքումն ու սև պղպեղը խառնել և ամեն անգամ՝ հաց ուտելիս, այս խառնուրդից մի փոքր ավելացնել կերակրին:

Աղբյուրը՝ 168.am

loading...