Ժամանակի ընթացքում դեմքի կնճիռների քանակը մեծանում է:
Ձեզ ենք ներկայացնում մի հրաշալի քսուք, որը կօգնի կանգնեցնել ժամանակը: Յոդով պատրաստված այս հրաշալի դիմակը հարթեցնում է կնճիռները: Այն ունի նաև սպիտակեցնող հատկանիշներ, վերացնում է պիգմենտային բծերն ու նշանները, քանի որ իր բաղադրության մեջ յոդ է ներառում:
Կնճիռների դեմ լավագույն քսուքը
Բաղադրություն
- 1 ճ/գ մեղր
- 1 թ/գ վազելին
- 1-2 կաթիլ յոդ
- 1 ճ/գ գերչակի յուղ
Սկզբում ապակե տարայի մեջ լցրեք յոդը, սակայն 1-2 կաթիլից ոչ ավելի: Ապա ավելացրեք մեղրը, վազելինը և գերչակի յուղը: Ամբողջը լավ խառնեք:
Ստացված քսուքը պահեք մութ և սառը վայրում մեկ ամսից ոչ ավելի:
Երիտասարդացնող քսուքը բարակ շերտով քսեք դեմքի մաքուր մաշկին: Նախքան քսուքը քսելն այն անհրաժեշտ է խառնել: Քսուքի ազդեցությունը կարելի է ուժեղացնել՝ դեմքի մաշկը թեթևակիորեն մերսելով: Քսուքը կարելի է օգտագործել նաև՝ որպես դիմակ: Քսուքը քսում եք դեմքին հաստ շերտով և թողնում եք մնա 15 րոպեից 1 ժամ:
Քսուքը մաշկն ավելի էլաստիկ է դարձնում, սնուցում է օգտակար էլեմենտներով, մաքրում է թեփոտվածությունը: Այս միջոցը հրաշալի կերպով ձգում և երիտասարդացնում է մաշկը
Աղբյուրը՝ 168.am