Նախկինում որպես երգչուհի ներկայացող Սիդնի Գրիգորյանի հարսանիքի մասին պատմել ենք: Նա BRAVO.am-ին է տրամադրել մեղրամսի նկարները եւ նշել, որ ամուսնությունից միայն հինգ ամիս անց են կարողացել իրականացնել ուղեւորությունը.«Մեկնեցինք իմ ամենասիրելի երկրներից մեկը՝ Եգիպտոս: Շատ ուրախ եւ պոզիտիվ հանգիստ էր, ամենակարեւորը՝ հնարավորություն ունեցանք ցրվել առօրյայից»:
Դիմահարդարը նշել է, որ իր առաջին այցը չէր Եգիպտոս.«Քանի որ շատ եմ սիրում Կարմիր ծովը եւ դրա գեղեցիկ ստորջրյա աշխարհը, այս անգամ եւս ընտրեցի այն, որպեսզի ամուսինս էլ տեսնի այդ գեղեցկությունը: Այս երկրում ամեն ինչ հավանում եմ, բացի սննդից: Առհասարակ նախընտրում եմ պասիվ հանգիստ, քանի որ գրաֆիկս բավական խիտ եւ ծանրաբեռնված է, շատ եմ հոգնում աշխատանքային օրվա ընթացքում»:
Սիդնին եւ Ցոլակը շարունակում են Հայաստանում բնակվել.«Այս շրջանում ամուսինս տեղափոխվել է Հայաստան, թեեւ ժամանակ առ ժամանակ մեկնում է Մոսկվա՝ այնտեղի գործերը կարգավորելու»:
Խոսելով ընտանիքի համալրման մասին՝ Սիդնին նշել է.«Դեռ բալիկի չեմ սպասում, բայց արդեն մտածում ենք այդ մասին, առաջ Աստված»:
Աղբյուրը՝ Bravo.am