Երգչուհի Լիանա Ալավերդյանը շուրջ վեց տարվա ընդմիջումից հետո շուտով նոր տեսահոլովակով կներկայանա, որի թիզերն արդեն հասանելի են YouTube-ում:

Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ չնայած այս տարիների ընթացքում չի դադարել աշխատել, սակայն տեսահոլովակով իր երկրպագուներին ներկայանալու կարոտը մեծ է:

«Երգս կոչվում է «Շնորհավոր լինի», որի հեղինակն է Վահրամ Պետրոսյանը, իսկ գործիքավորումն իրականացրել է «Կարեն-Սեւակ փրոդաքշենը»: Տեսահոլովակիս ռեժիսորն է Արեն Բայադյանը, ընդամենը օրեր հետո կկայանա ինձ համար երկար սպասված պրեմիերան: Շատ գեղեցիկ ու նուրբ աշխատանք է ստացվել, հուսամ` հանդիսատեսն այն կհավանի եւ կգնահատի: Ինքս շատ եմ սպասել այս աշխատանքին»,- նշեց Լիանան` հավելելով, որ այսուհետ փորձելու է ավելի ակտիվ աշխատել:

Անդրադառնալով իր եւ քրոջ` Լիլիթ Ալավերդյանի, հաջողություն գրանցած զուգերգին`երգչուհին նշեց, որ մտադրություն ունեն ապագայում կրկին երկու քույր ներկայանան հանդիսատեսին.

««Ով է հորինել» երգն, ի ուրախություն մեզ, մեծ հաջողություն ունեցավ: Ինչպես շատերը գիտեն, քույրս մասնագիտությամբ բժշկուհի է, բայց իր երազանքն էր երգել եւ մենք կատարեցինք նրա այդ երազանքը: Արձագանքներից ելնելով` հասկացանք, որ մարդիկ սիրեցին մեր զուգերգը, դրանից ելնելով էլ մտածում ենք, որ առաջիկայում եւս մեկ զուգերգ կներկայացնենք, կամ էլ Լիլիթը սոլո կատարմամբ հանդես կգա: Տեսահոլովակի մասին եւս մտածում ենք, բայց այս ամենը դեռեւս քննարկման փուլում է, ժամանակից առաջ չենք ուզում ընկնել»,- նկատեց Լիանան:

Ի դեպ` Լիանա Ալավերդյանը երկար տարիներ մուգ վարսեր ունենալուց հետո վերջերս դարձել է շիկահեր: Անդրադառնալով կտրուկ ոճափոխությանը եւ հարցին, թե ինչի հետ է կապված երգչուհու այդ որոշումը, պատասխանեց.

«Պարզապես ցանկություն ունեցա կտրուկ փոփոխության`հրաժարվել մուգ մազերից: Իհարկե, շատ կանայք են կտրուկ ոճափոխության դիմում, երբ ցանկանում են կյանքում եւս մեծ փոփոխություններ անել, բայց իմ պարագայում այդ դեպքը չէ: Ես պարզապես նորություն էի ուզում»:

loading...