Gogetnews.info-ն գրում է, որ ավելորդ քաշից շատերն են ցանկանում ազատվել։ Այդ ցանկությունը մարդկանց երբեմն դրդում է հիմար քայլերի, որոնք վնասում են առողջությանը և ոչ միշտ են արդյունք ապահովում։

Շատերը սկսում են սովամահ լինել, ինչը բացարձակ ճիշտ չէ։ Չափազանց մեծ է հավանականությունը, որ մոտ ապագայում ավելորդ կիլոգրամները կվերադառնան, իսկ առողջությանը հասված վնասը վերականգնելը դժվար կլինի։ Օրգանիզմը կսկսի ճարպեր կուտակել՝ հետագայում սովամահության դեպքում օգտագործելու համար։

Ոմանք հավատում են, որ գոյություն ունեն հրաշագործ դեղահաբեր նիհարելու համար։ Դրանք, իհարկե, արդյունք տալիս են, բայց մեծ վնաս են հասցնում առողջությանը։

Մյուսները շեշտը դնում են աղիների մաքրման վրա, ինչը ոչ միշտ է օգնում նիհարել՝ չնայած օգտակար է։

Մեկ այլ հիմարություն՝ մոնոդիետաներ։ Այս դեպքում օգտագործվում են միայն սպիտակուցներ կամ ածխաջրեր։ Դա վնասում է օրգանիզմին, քանի որ այն, ինչպես սպիտակուցների, այնպես էլ ճարպի ու ածխաջրերի կարիք ունի։

Աղբյուրը՝ 168.am

loading...