Fithacker.ru կայքը գրում է, որ այս խառնուրդը խորհուրդ է տրվում օգտագործել հետևյալ դեպքերում՝ հիվանդ լինելու դեպքում այն կօգնի արագ ապաքինվել, կօգնի քաշ հավաքել։ Այն օգտակար է նաև այն դեպքում, եթե էներգիան չի բավականացնում արյան մեջ հեմոգլոբինի ցածր մակարդակի պատճառով։
Հնդկաձավարը հարուստ է վիտամիններով, երկաթով, բազմաթիվ էլեմենտներով։ Մեղրը բուժիչ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, իսկ ընկույզը բազմաթիվ վիտամիններ և ճարպաթթուներ է պարունակում։
Բաղադրիչներ.
- 1 կգ ընկույզ
- 1 կգ հնդկաձավար
- 7 կգ մեղր։
Պատրաստման եղանակը։ Հարկավոր է մանրացնել հնդկաձավարը, աղալ ընկույզը, ավելացնել մեղրն ու խառնել։ Խառնուրդը հարկավոր է պահել սառնարանում։
Օգտագործման եղանակը։ Հարկավոր է օգտագործել մեկ ամիս, յուրաքանչյուր օրվա ընթացքում 3 անգամ՝ 1 ճաշի գդալ։
loading...