Հայտնի մարդիկ անընդհատ ուշադրության կենտրոնում են, ու դա պարտավորեցնող է: Նրանք միշտ ստիպված են լինել հարդարված ու անթերի: Նրանցից շատերը, սակայն,  խուսափում են հանրությանն ու երկրպագուներին ներկայանալ առանց շպարի ու առօրյա հագուստով: Վերջին շրջանում աստղերի մոտ, կարելի է ասել, տենդենց է նկատվում ցուցադրել իրենց no make up կերպարները՝ ապացուցելով, որ իրենք էլ սովորական մարդիկ են,  որոնք ևս ցանկանում են երբեմն զերծ մնալ շքեղ շպարից:

 

Սիրուշո

Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ Սիրուշոն հայկական շոու-բիզնեսի  ամենագեղեցիկ եւ հմայիչ երգչուհիներից է: Նա երբեք չի խուսափել երկրպագուներին ցուցադրել նաեւ իր no make up կերպարները: Սիրուշոն այդ քայլով կարծես ուզում է  ասել, որ արտաքինի հետ կապված թաքցնելու ոչինչ չունի:

Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այն քիչ համարձակ հայուհիներից է, որ առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակում՝ ի ցույց դնելով իր իրական գեղեցկությունը:

Իվետա Մուկուչյան

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նույնիսկ առանց դիմահարդարման փայլուն տեսք ունի:

 Ժաննա Բուտուլյան

Դերասանուհին իր միկրոբլոգում հաճախ է լուսանկարներ հրապարակում առանց դիմահարդարման: Արդարության համար պետք է նշել, որ դերասանուհին քիչ է շպարվում:    

Եվա Ռիվաս

Հայազգի երգչուհի Եվա Ռիվասն Ինստագրամի իր էջում հաճախ է լուսանկարներ տեղադրում առանց դիմահարդարման: Պետք է նկատել, որ երգչուհին այս կերպարով գրեթե անճանաչելի է:

 

Լիլիթ Հովհաննիսյան

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, ով գնալով ավելի է նմանվում Բարբի տիկնիկի եւ առանց դիմահարդարման երբեք չի ներկայանում երկրպագուներին, երբեմն հաճելիորեն զարմացնում է նրանց՝ հրապարակելով առանց make-up-ի նկարներ: 

Սիլվա Հակոբյան

Երգչուհի Սիլվա Հակոբյանը ևս հաճախ է ներկայանում իր բնական գեղեցկությամբ: Արդարաության համար պետք է նշել, որ երգչուհին այն քչերից է, ովքեր, առհասարակ, շպարի հարցում զուսպ են: 

Լիլիթ Կարապետյան

Երգչուհին այս լուսանկարում, մեղմ ասած, լավ տեսք չունի։  

Դիանա Մալենկո

Հաղորդավարուհին ևս հաճախ է ի ցույց դնում իր էկզոտիկ գեղեցկությունը՝ միկրոբլոգում հրապարակելով առանց դիմահարդարման լուսանկարներ: Համաձայնեք՝ պարզությունն ամենագեղեցիկն է:

Աղբյուրը՝ BlogNews

loading...