Գեղեցկուհի Մայա Պողոսյանը սեպտեմբերի 14-ին  նշել է իր ծննդյան օրը: Blognews.am-ի հետ զրույցում Մայան հայտնել է, որ ինչպես միշտ տարեդարձ ըանմոռանալի է դարձրել ամուսինը՝ մատուցելով յուրահատուկ անակնկալներ, նաև զբաղվելով խնջույքի կազմակերպչական հարցերով: «EL» ամսագրի գլխավոր խմբագիրը Blognews.am-ին տրամադրել երեկույթի լուսանկարներն ու նշել, որ անմոռանալի ժամանակ է անցկացրել մտերիմների, ընկերների ու գործընկերների հետ:

«Ինձ առաջինը ամուսինս ու որդիս են շնորհավորել: Սկզբում սենյակս զարդարել էին գեղեցիկ ծաղիկներով, իսկ կեսգիշերին արդեն շքեղ ծաղկեփունջ նվիրեցին: Ու ամենահետաքրքիրն այն է, որ նրանք դա կարողացել էին այնքան աննկատ անել, որ ես չհասկանամ: Ամուսինս առիթը բաց չի թողնում օրս տոն դարձնելու համար. Շնորհակալ եմ իրեն»:

Նախորդ երկու տարիներին Մայան ծննդյան տարեդարձները  EL SKY BAR-ում էր նշել, այս անգամ երեկոն El Garden-ում է անցել: «Մեծ խնջույք էր կազմակերպել ամուսինս: Լավ ժամանականցկացրինք, մինչև լուսաբաց պարել, ուրախացել ենք»:

Պարզվում է՝ տորթի մոմերը փչելիս Մայան չի հասցրել երազանք պահել.«Միշտ շնորհակալություն են հայտնում Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ: Միակ ցանկությունս այն է, որ բոլոր նրանց, ում սիրում եմ լինեն առողջ ու միշտ կողքիս: Մնացած ամեն ինչ մեր ձեռքերում է, երազել պետք չէ դրա համար»:


Խոսելով ստացած նվերներից՝ Մայան ասաց, որ կարևորում է վերաբերմունքը. «Այն, որ մարդիկ ինձ համար ժամանակ են գտնում ու նվեր ընտրում, արդեն իսկ ամեն ինչ արժի: Նյութական կողմը այնքան էլ կարևոր չէ, նվերի արժեքը ինձ համար որոշվում է նրանով, թե ով է այն նվիրել»:

DAV_9129
DAV_9141
DAV_9199
DAV_9256
DAV_9288
DAV_9289
DAV_9299
DAV_9305
DAV_9309
DAV_9330
DAV_9334
DAV_9377

Աղբյուրը՝ BlogNews

loading...