Հին խոսք է՝ երեխան երեխա է, թեպետ տարածված միտում է նաև, որ ընտանիքի իսկական ժառանգը տղան է, և շատերի համար տղաների ծնունդը իսկական տոն է: Ներկայացնում ենք մի պատմություն, որ շատերին մտորումների առիթ կտա:
Համատեղ կյանքի առաջին օրը ամուսինները որոշեցին դուռը չբացել ոչ ոքի առաջ: Նույն օրը նրանց այցելեցին տղամարդու ծնողները: Երբ նրանք դուռը ծեծեցին, ամուսինները նայեցին միմյանց: Տղամարդը ցանկացավ բացել դուռը, սակայն քանի որ նրանք պայմանավորվածություն ունեին, նա չարեց դա, և ծնողները հեռացան:
Որոշ ժամանակ անց եկան կնոջ ծնողները և դուռը ծեծեցին: Ամուսինները նորից նայեցին միմյանց, ու թեպետ նրանք պայմանավորվածություն ունեին, կինը արցունքն աչքերին շշնջաց. «Ես չեմ կարող չբացել դուռը իմ ծնողների առջև», և բացեց դուռը: Ամուսինը ոչինչ չասաց:
Անցան տարիներ, նրանք երկու որդի ունեցան: Որոշ ժամանակ անց նրանք մի դուստր ևս ունեցան: Հայրը դստեր ծննդյան կապակցությամբ մեծ երեկույթ կազմակերպեց: Նման բան նրանք չէին արել որդիների ծննդյան առիթով: Ամուսինն ուներ դրա բացատրությունը. «Որովհետև վերջապես ծնվեց նա, ով կբացի դուռը իմ առջև:
Ահա թե ինչպիսին են աղջիկները. նրանք ձեր ձեռքը շատ երկար չեն բռնի, բայց կպահեն ձեզ իրենց սրտում ողջ կյանքում: