Էլեկտրոնային լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ դերասանուհի Մարիամ Մելիքյանն ամուսնալուծվել է։ «Մարիամ Մելիքյանը ստում է, որ չի ամուսնալուծվել» վերտառությամբ գրառման մեջ որպես փաստարկ նշվում է այն, որ Մարիամը տևական ժամանակ է` Երևանում վերադարձել։

 

Tert.am Life–ի հետ զրույցում Մարիամն ասաց, որ ինքն  արդեն Երևանում չէ։ «Ամեն անգամ, հենց գալիս եմ Երևան, սկսում են նման խոսակցություններ տարածվել։ Եթե ես ամուսնացել եմ, չի նշանակում, որ այլևս չեմ գալու Երևան։ Ես շատ հաճախ եմ գալիս Երևան, որովհետև  կարոտին չեմ դիմանում։ Փառք Աստծո, իմ ընտանիքում նման խնդիր չկա։  Չի կարող նման բան լինել։ Ես շատ եմ սիրում իմ ամուսնուն և ընտանիքս։ Մենք շատ երջանիկ ենք»,– նշեց դերասանուհին։

 

Մարիամը նշեց, որ Երևանում մեկ ամիս է անցկացրել։ «Անկեղծ ասած, մոտ 20 օր պետք է մնայի, սակայն ուշացա թռիչքից և այցս Երևան մի քիչ երկարեց։ Առաջին անգամ էի մեկ ամսով մնում առանց ամուսնուս։ Նա չէր դիմանում կարոտին։ Երբ իմացավ, որ ուշացել եմ ինքնաթիռից, շատ էր նեղվել ու նեղացել էր ինձանից։ Ասաց` ես քեզ այդքան կարոտել եմ, դու ինադու ուշացել ես, բայց դա պատահական էր։ Անատի Սաքանյանի հետ խոսքով էինք ընկել, արդյունքում ուշացա։ Մոտ մեկ շաբաթ է` Ստամբուլի իմ տանն եմ»– նշեց նա։

 

Աղբյուրը՝ tert.am

loading...