Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ում հեռուստադիտողը ծանոթ է «Շանթ» հեռուստատընկերության արտադրության հեռուստասերիալներից: Սեպտեմբերի 18-ից նույն հեռուստաընկերությամբ կմեկնարկի «Էլենի օրագիրը» նոր հեռուստասերիալը, որի գլխավոր հերոսուհին Իննան է:

Իննաշուտով կմեկնարկի «Էլենի օրագիրը» հեռուստասերիալըորի գլխավորհերոսուհին դուք եքՆախ կխնդրեմ պատմելթե ինչպե՞ս ստացաք առաջակն ու ինչո՞վայն Ձեզ գրավեցոր համաձայնեցիք:

- Այս նախագծի առաջարկը ստացել եմ ամառային հանգստից վերադառնալուն պես: Հեռուստասերիալն իր ֆորմատով յուրահատուկ է` ներկայիս դպրոցական կյանքն է իր բոլոր գույներով: Ուրախ եմ, որ նկարահանող եւ պրոդյուսերական անձնակազմը որոշեց հերոսուհու դերն ու հեռուստանախագծի պատասխանատվությունն ինձ տալ: Ինձ մնում է միայն արդարացնել սպասելիքներն ու ողջ ընթացքում կարողանալ նախագիծը պատվով տանել ուսերի վրա:

Որքանով հիշում եմսա Ձեր առաջին գլխավոր դերն էվախպատասխանատվությանզգացումմիաժամանակնաեւ նոր հորիզոններ գրավելու զգացողություններ ունե՞ք:

- Մինչև հիմա մարմնավորածս կերպարները բոլորն առանցքային են եղել, բայց որպես այդպիսին, սա առաջին նախագիծն է, որտեղ հերոսուհուն եմ մարմնավորում: Վախը, պատասխանատվությունն ու ինչու չէ նոր հորիզոններ գրավելու զգացողությունները միշտ են եղել` անկախ նրանից, թե ինչ կերպար եմ մարմնավորել, ու ինչ ծավալի աշխատանք եմ տարել: Այս անգամ հույզերը պարզապես կրկնակի անգամ ուժեղացել են:

Ի՞նչ է սպասվում Էլենինո՞վ է նա:

- Հերոսուհիս դեռահաս աղջիկ է, ով հանգամանքների բերումով միայնակ է մնացել կյանքի ամենախոցելի շրջափուլում: Քոլեջ ընդունվելու առաջին իսկ օրվանից նա պարբերաբար տարբեր անախորժությունների է բախվում: Էլենը համարձակ է, բայց փխրուն, հաստատակամ ու համառ, նաեւ նրբազգաց ու դյուրագրգիռ: Մանրամասներ պատմել չեմ կարող, սակայն բավականին գունեղ ու յուրահատուկ կերպար եմ մարմնավորում, դա փաստ է:

Իննաորքանով հասկանալի է դառնում անոնսիցգործողությունները զարգանում ենքոլեջի ուսանողների միջեւԱռաջին հայացքից այն ավելի շատ ամերիկայն ֆիլմերիցհայտնի քոլեջ է հիշեցնումԻ՞նչ եք կարծումմենթալիտետային փոփոխությունները հայհեռուստադիտողն ինչպե՞ս կընկալի:

- Հեռուստասերիալի անոնսի հեռարձակումից հետո բազմիցս եմ նման արձագանքներ լսել եւ ինչ խոսք խորապես զարմացած եմ: Ամերիկյան քոլեջների հետ զուգահեռ տանելու կարիք չեմ տեսնում. սա մեր այժմյան ավագ դպրոցների համայնապատկերն է: Ոչ մի դեպքում թող միտքս պարտադրող չլինի, բայց մենք էլ, ինչու ոչ, ունենք դպրոցներ, ուր դեռահաս աղջիկները փոքր-ինչ շպարվում են, ոմանք վարորդով են գնում դասի, ոմանք անկառավարելի են, ոմանց նեղացնում են տարիքակիցներն ու վատ դրության մեջ թողնում: Ուժեղ արտահայտված, թե թույլ, բոլոր դպրոցներում էլ կան նման բաներ` անկախ կրթական մակարդակից եւ այլ գործոններից: Մենք ցուցադրում ենք ամեն բան, ինչպես որ կա:

Ովքե՞ր են Ձեր խաղընկերներըի՞նչ մթնոլորտ է տիրում կադրից դուրս:

- Խաղընկերներիս մեծ մասը ինձ ծանոթ ու հարազատ անձիք են: Մթնոլորտը «Շանթում» միշտ դրական ու ջերմ է եղել,այդպիսին էլ կա...

Եթերից առաջ Ձեր խոսքը խնդրեմ հեռուստադիտողինորպես գլխավոր հերոսուհի:

- Մեծ հույս ունեմ, որ հեռուստասերիալը կսիրվի եւ իր նպատակին կծառայի: Անհամբեր սպասում եմ հեռարձակմանը, եւ հուսով եմ ,որ հեռարձակումից հետո հեռուստադիտղն էլ կսկսի անհամբեր սպասել հաջորդ սերիաներին:

loading...