Երբ գործը հասնում է ատամնաքարերը հեռացնելուն, որոնք կարող են պերիդոնտիտի առաջացման պատճառ դառնալ, լավագույն տարբերակը ատամնաբույժին այցելելն է: Սակայն կա մի այլընտրանքային տարբերակ, որը հնարավորություն է տալիս ազատվել այդ խնդրից տնային պայմաններում:

 

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

·  ատամի խոզանակ,

·  բաժակ,

·  ջուր,

·  ստոմատոլոգիական զոնդ,

·  ջրածնի պերօքսիդ,

·  կերակրի սոդա (ատամնափառը հեռացնելու ամենատարածված բաղադրիչը),

·  կերակրի աղ,

·  հակասեպտիկ՝ բերանի խոռոչը ողողելու համար :

 

Օգտագործման եղանակը.

Բաժակի մեջ խառնել մեկ ճաշի գդալ սոդան և ½ ճաշի գդալ աղը: Ստացված խառնուրդի մեջ թաթախել ատամի խոզանակը և շրջանաձև շարժումներով մաքրել ատամները: Խառնուրդի մնացորդները ոչ մի դեպքում չի կարելի կուլ տալ: Այս կերպ անհրաժեշտ է մաքրել ատամները 5 րոպե:

Այնուհետև անհրաժեշտ է պատրաստել լուծույթը՝ խառնելով կես բաժակ գոլ ջուրը և մեկ բաժակ ջրածնի պերօքսիդը: Ստացված լուծույթով լվանալ ատամները, իսկ վերջում ողողել բերանի խոռոչը մի բաժակ սառը ջրով:

Վերոնշյալ գործողություններից հետո անհրաժեշտ է ատամնաբուժական զոնդի օգնությամբ զգուշորեն մաքրել ատամնաքարերը, սակայն դա պետք անել չափազանց ուշադիր, որպեսզի լնդերը չվնասվեն:

Մաքրումից հետո բերանի խոռոչը պետք է ողողել հակասեպտիկ միջոցով: Այս գործընթացը պետք կրկնել 2 օր հետո և շարունակել նույն կերպ, մինչև ցանկալի արդյունքի հասնելը:

Ի՞նչ անել առողջ ու ձյունաճերմակ ատամներ ունենալու համար

 

Մրգեր ու բանջարեղեն

Վիտամին C-ն սպիտակեցնում է ատամները, իսկ մրգերն ու բանջարեղենը, այդ թվում նաև ելակն ու լոլիկները, անչափ հարուստ են այդ վիտամինով:

Ատամնաքարը փափկեցնելու համար կարելի է ատամները տրորել մրգերով, իսկ հետո ողողել սոդայի ու ջրի լուծույթով:

 

Կաթնամթերք

Կաթնամթերքի մեջ ամենաուժեղ չեզոքացնողը պանիրն է: Այն չեզոքացնում է ատամնափառ առաջացնող թթուները:

Բացի այդ, բերանի խոռոչի հիգենայի պահպանման համար անհրաժեշտ է ամեն օր քնելուց առաջ անպայման լվանալ ատամները: Ատամները լվանալուց հետո կարելի է տրորել դրանք նարնջի կեղևով, բայց չողողել, քանի որ այդպես կառաջանան բակտերիաներ:

Նաև անհրաժեշտ է ստուգել ատամների միջև տարածությունը և հետևել լնդերի գույնին:

 

Աղբյուրը՝ tert.am

loading...