Հավանաբար շատերը գիտեն, որ ստոմատիտը բավականին տհաճ ու ցավոտ երևույթ է և անհրաժեշտ է լինում բավականին երկար ժամանակ, որպեսզի կարողանաք ազատվել այդ դիսկոմֆորտից:
Քիմքի, լեզվի կամ շուրթի ու այտի նեսի կողմում կարող են առաջանալ փոքր վերքեր կամ քերծվածքներ: Իսկ դրանց դեմ հնարավոր է պայքարել ոչ միայն թանկարժեք դեղամիջոցների այլ նաև տնային միջոցների օգնությամբ:
Steptohealth.ru-ն ներկայացրել է, թե ինչպես մաքսիմալ արագ ու բնական ճանապարհով բուժել ստոմատիտը:
Ինչ է հարկավոր իմանալ լեզվի վրա առկա վերքերի մասին
Նրանք, որպես կանոն, լինելում են կամ սպիտակ կամ դեղին գույնի ու «խառնարանի» ձև են ունենում, այսինքն լինում են մի փոքր խորությամբ: Նրանց շուրջ սովորաբար լինում է բորքոքված կամ կարմրած պսակ: Այս խոցերը շատ ցավոտ են ու վարակիչ: Նրանք առաջանում են բերանի խոռոչում(այսինքն փափուկ լորձաթաղանթի վրա) մեկ կամ միանգամից մի քանի հատով:
Նման վերքեր ու խոցեր հաճախակի հանդիպում են կանանց մոտ և տարիքային սահմանափակում այն չունի: Այս դիսկոմֆորտը ձգվում է 7-ից 20 օր , որից հետո խոցերն անցնում են:
Բերանի խոռոչի խոցերը բնորոշվում են հետևյալ զգացողություններով՝
o ցավ
o քոր
o այրոց
o խառնարանի ձևով վերքեր
Բերանի խոռոչում նման վնասման առաջացման հիմնական պատճառները հանդիսանում են
o Հիվանդությունը, թույլ իմունիտետը կամ սննդային խանգարումը:
o Բերանի խոռոչում առկա վերքերը, օրինակ ատամի պրոտեզների օգտագործման հետևանքով, ատամների ոչ ուշադիր մաքրման արդյունքում, կծվածքների կամ ատամների մեջ խցանված սնունդի հետևանքով:
o Հորմոնալ խանգարումները(կանանց մոտ հաճախակի առաջանում է դաշտանդադարի շրջանում):
o Սննդամթերքի նկատմաբ ալերգիկ ռեակցիաները(դա կարող է լինել շատ թթու, կծու սնունդը):
o Գլյուտեինի նկատմաբ անհանդուրժողականությունը:
o Սթրեսը:
Բերանի ստոմատիտն ու խոցերը, որպես կանոն, անցնում են հանկարծակի, ճիշտ այնպես, ինչես որ առաջացել են, սակայն որոշ հատուկ միջոցների օգնությամբ հնարավոր է արագացնել դրանց չեզոքացման պրոցեդուրան ու հնարավորինս արագ ազատվել դիսկոմֆորտի զգացողությունից:
Եթե 3 շաբաթ հետո ստոմատիտն այնուամենայնիվ չի անցել, ապա հրակավոր է դիմել բժշկի` հատուկ բուժման կուրսի համար:
Ստոմատիտի դեմ պայքարող բնական միջոցներ
Մինչ բուժման անցնելը, հարկավոր է հստակ տարբերակել, որ խոսքը վերաբերվում է հենց խոցերին ու բերանի խոռոչում առկա վերքերին և ոչ թե դա հերպես է կամ սնկային հիվանդություն(օրինակ կաթնասնկախտ):
Եվ եթե այդպես է, ապա կարելի է օգտվել որոշ բաղադրիչների օգտակար հատկություններից, որոնք կարող են թեթևացնել նման տհաճ երևույթի ախտանշանները, ինչպիսին ստոմատիտն է ու հնարավորինս շուտ մարդուն վերադարձնել իրական կյանք:
1. Մեղր
Հրակավոր է ներծծող թղթով չորացնել ախտահարված հատվածն ու խոցի կենտրոնում կաթեցնել մի քանի կաթիլ մեղր: Աշխատեք, որպեսզի մեղրն այդ հատվածի վրա մնա որքան հնարավոր է երկար: Մեղրի արդյունավետությունը պայմանավորված է նրա հակամանրէային հատկություններով: Բուժման կուրսը կարող եք կրկնել այնքան, որքան ցանկանում եք, քանի որ հակացուցումներ չկան: Լավ կլինի անգամ, որ մեղրը լինի ոչ թե թույլ այլ պինդ, այդ դեպքում այն հնարավոր կլինի քսուքի նման քսել ու ազդեցությունն էլ ավելի երկարատև կլինի:
2. Եղեսպակ(шалфей)
Այս բույսը լայնորեն օգտագործվում է ժողովրդական բժշկության ու ֆիտոթերապիայի մեջ: Այն, որպես կանոն, կիրառում են մաշկի տարբեր տեսակի վնասվածքների դեպքում, սկսած լուրջ վնասվածքներից, վերջացրած խոցերով: Այդ ամենի համար հարկավոր է պատրաստել հետևյալ թուրմը՝
Բաղադրիչները՝
o 1 թ/գ չորացրած եղեսպակ(5 գրամ)
o 1 բաժակ ջուր (250 մլ)
Պատրաստման եղանակը
Եղեսպակը լցրեք ջրի մեջ ու դրեք կրակի վրա, հասցրեք եռման ջերմաստիճանի: Եռալուց հետո կրակի վրա պահեք մի քանի րոպե ու վերցրեք, ապա ծածկեք կափարիչով ու թողեք թրմվի 10 րոպե:
Քամեք այն ու քանի դեռ եփուկը տաք է , կատարեք ողողում, սակայն այն կուլ մի տվեք: Պրոցեդուրան կրկնեք օրական մի քանի անգամ:
3. Ջրածնի պերօքսիդ
Բացեք 1 բաժին ջրածնի պերօքսիդը 2 բաժին հոսող սովորական ջրի հետ (կարող եք նաև պահպանել 50/50 հարաբերակցությունը) և բերանը ողողեք օրական 3 անգամ:
Կարելի է նաև հեղուկի մեջ թրջել բամբը ու դնել այն անմիջապես ախտահարված հատվածի վրա:
4. Աղաջուր
Նշված միջոցը կարող է առաջաղցնել տհաճ զգացողություններ, սակայն այն նախորդից ոչ պակաս արդյունավետ է:
Բաղադրիչները՝
o 1 բաժակ ջուր
o 1 պտղունց խոշոր աղ
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացրեք, ավելացրեք աղը, սառեցրեք այն ու ստացված հեղուկով օրական 3 անգամից ոչ պակաս կատարեք ողողում:
5. Հալվե (алоэ)
Իրականում հալվեի դրական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա անգնահատելի է, այն կարծես թե կարող է բուժել «բոլոր հիվանդությունները»:
Նշված դեպքում ձեզ անհրաժեշտ կլինի վերցնել հալվեի տերև ու այն բաժանել 2 մասի:
Դնել այն ախտահարված հատվածի վրա ու նման կերպ պահել այնքան, որքան որ կկարողանաք:
Հալվեն րոպեական հանգստացնում է ցավն ու գրգռվածությունը և թույլ չի տալիս ինֆեկցիայի հետագա տարածումը:
6. Գարեջրի խմորիչ
Գարեջրային խմորիչը ևս մեկ հիանալի միջոց է, քանի որ այն օգնում է զգալիորեն նվազեցնել բերանի խոռոչում կուտակված բակտերիաների քանակությունը:
Հարկավոր է պատրաստել մի միջոց, որի համար ձեզ անհրաժեշտ կլինի՝
Բաղադրիչներ՝
o 1 ճ/գ գարեջրային խմորիչ (15 գրամ)
o մի փոքր ջուր
Պատրաստման եղանակը՝
2 բաղադրիչները խառնեք այնպես, որ ստացվի պինդ մածուկ, քսեք այն անմիջապես խոցի վրա, որը նախապես հարկավոր է չորացնել: Թողեք այն հնարավորինս շատ ներազդի, որից հետո բերանը ողողեք տաք ջրով:
7. Թուրինջի կամ պամելոյի կորիզներ
Կարող եք օգտագործել ինչպես անմիջապես մրգի մեջ առկա սերմերը, այնպես էլ դեղատնից գնված էքստրակտը: Խնդիրը կայանում է նրանում, որ այս մրգերը օժտված է հակասեպտիկ հատկություներով ու այդ պատճառով էլ արդյունավետ կերպով պայքարում են տարբեր տեսակի վերքերի ու խոցերի դեմ:
Դրա համար կարող եք պատրաստել հետևյալ միջոցը՝
Բաղադրիչներ՝
o մի բուռ թուրինջի կամ պամելոյի կորիզներ
o 1 բաժակ ջուր (250 մլ)
Պատրաստման եղանակը՝
2 բաղադրիչներից պատրաստեք թուրմ, քամեք, սառեցրեք ու խմեք այն: Այդ պրոցեդուրան օրական կրկնեք մի քանի անգամ: Էքստրակտի դեպքում, անհրաժեշտ է 6 կաթիլ էքսրակտը լուծել 125մլ ջրում և խմել:
8. Կերակրի սոդա
Այս տնային միջոցը հավանաբար բոլորին էլ հայտնի է, քանի որ այն սերունդներ շարունակ օգտագործվում է: Սոդան տարբեր տեսակի վիրուսների ու բակտերիաների դեմ պայքարող հիանալի միջոց է:
Բաղադրիչները՝
o 1 թ/գ կերակրի սոդա
o 1 բաժակ տաք ջուր
Պատրաստման եղանակը ՝
Կերակրի սոդան լուծեք ջրի մեջ ու դրանով կատարեք բերանի ողողում, ընդ որում, աշխատեք այն պահել բերանի մեջ որքան հնարավոր է երկար: Կրկնեք պրոցեդուրան օրական մի քանի անգամ:
9. Խնձորի քացախ
Խնձորի քացախը օժտված է կերակրի սոդային բնորոշ հատկություններով, ինչի պատճառով այն ևս շատ օգտակար է այս հիվանդության ախտանշանների դեմ պայքարում: Ի նկատի ունեցեք, որ այն օգտագործելիս կարող է մի փոքր այրել:
Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝
o 1/2 բաժակ խնձորի քացախ
o 1/2 բաժակ տաք ջուր
Պատրաստման եղանակը՝
Պարզապես խառնեք 2 բաղադրիչներն ու օրական 2-3 անգամ ողողեք բերանը: Կատարեք այնքան ժամանակ, մինչև որ խոցերն անցնեն:
Երբ բերանի խոռոչում խոցերի ու վերքերի վիճակը շատ է սրվում, աշխատեք օգտագործել հում սխտոր ու սոխ, քանի որ նրանք օժտված են հզոր հակաօքսիդանտային հատկություններով:
Աղբյուրը՝ tert.am