Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն բնական դիմակները, որոնք կօգնեն ձգել ու հարթերցնել կոպերի ու աչքերի շուրջը եղած մաշկն առանց վիրահատական միջամտության:

 

1.      Դեղնուցով դիմակ՝ կոպերի համար

 

1 ձվի դեղնուցը հարել, ավելացնել մի քանի կաթիլ քունջութի կամ ձիթապտղի յուղ, այնուհետև ստացված խառնուրդը քսել կոպերին և թողնել 15 րոպե: 15 րոպե անց մաշկը լվանալ գոլ ջրով և քսել կոպերի մաշկի համար նախատեսված նրբաքսուք:

 

2.      Կարտոֆիլով դիմակ՝ այտույցներից ու մանր կնճիռներից ազատվելու համար

 

Կարտոֆիլը մանր քերիչով մանրացնել, ստացված զանգվածը խառնել, դնել սառնարան և թողնել 15-20 րոպեով: Այնուհետև դիմակը քսել կոպերին, թողնել 10-15 րոպե, լվացվել գոլ ջրով և քսել նրբաքսուք: Կարելի է նաև վարունգով դիմակ օգտագործել, որը հիանալի միջոց է այտույցներից ազատվելու և մաշկը խոնավեցնելու համար:

 

3.      Մաղադանոսով դիմակ՝ կոպերը խոնավեցնելու և այտույցներից ու կնճիռներից ազատվելու համար

 

Մի կապ մաղադանոսը մանր կտրատել և մի փոքր տրորել, որպեսզի հյութը դուրս գա: Այնուհետև ստացված զանգվածը քսել աչքերի շուրջը, ծածկել խոնավ անձեռքցիկով և թողնել 15-20 րոպե: Դիմակը մաքրել սառը ջրով:

Աղբյուրը՝ tert.am

loading...