Մարդիկ ամեն օր օգտագործում են տարբեր բաղադրիչներ այս կամ այն նպատակով՝ առանց գլխի ընկնելու, որ դրանք կարող են շատ ավելի օգտակար գտնվել: Նման բաղադրիչներից մեկը կերակրի սոդան է, որը սովորաբար օգտագործվում է թխվածքաբլիթներ պատրաստելիս և մաքրություն անելիս: Սակայն քչերը գիտեն, որ այն նաև բուժում է տարբեր հիվանդություններ ր օգնում է ազատվել ավելորդ քաշից:
Կերակրի սոդան հիանալի միջոց է դետոքսիկացիայի համար, որը կօգնի լուծել բազմաթիվ խնդիրներ: Պարզապես հարկավոր է այն ճիշտ օգտագործել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կերակրի սոդայի օգտագործման եղանակները, որոնց օգնությամբ կարելի է ազատվել ավելորդ քաշից:
Կերակրի սոդա ու պոմելո
Բաղադրություն.
· 1 հատ պամելո (կամ կիտրոն),
· 1 թ.գ. կերակրի սոդա,
· ½ բաժակ ջուր:
Օգտագործման եղանակը.
Սոդան լցնել ջրի մեջ և լավ խառնել, մինչև այն լուծվի: Այնուհետև ավելացնել կիտրոնի կամ պոմելոյի հյութը և կրկին խառնել: Ստացված խառնուրդը խմել ամեն օր նախաճաշից 20 րոպե առաջ:
Կերակրի սոդա ու խնձորի քացախ
Բաղադրությունը.
· ½ թ.գ. կերակրի սոդա,
· 1 բաժակ ջուր,
· 2 ճ.գ. խնձորի քացախի սիդր:
Օգտագործման եղանակը.
Բոլոր բաղադրիչներն ավելացնել մի բաժակ ջրին և լավ խառնել, մինչև լուծվեն: Ստացված խառնուրդը խմել ամեն օր նախաճաշից 20 րոպե առաջ: Այս մեթոդի օգնությամբ դրական փոփոխությունները կնկատվեն ընդամենը մի քանի օր անց: Ավելի շատ կալորիա այրելու համար հարկավոր է շարունակել պրոցեդուրաներն ու պարբերաբար կատարել ֆիզիկական վարժություններ:
Կերակրի սոդա ու մրգեր
Բաղադրությունը
· Մի բուռ անանուխ,
· 1 բաժակ ելակ,
· 1 թ.գ. կերակրի սոդա,
· 2 բաժակ ջուր,
· 2 հատ կիտրոն:
Օգտագործման եղանակը.
Պարզապես հարկավոր է խառնել բոլոր բաղադրիչները, ավելացնել մի փոքր սառույց և վայելել այս հրաշալի սմուզին օրական երկու անգամ:
Բացի ճարպերն այրող այս 3 բաղադրատոմսից, հարկավոր է նաև սննդակարգից բացառել շաքարավազն ու ալյուրը:
Աղբյուրը՝ tert.am