Դժվար է մեր իրականության մեջ գնել մարդու, ով ունի իդեալական դիմագծեր ու կազմվածք: Սովորաբար կանայք սկզբում դիմում են պլաստիկ վիրաբույժներին թեթև շտկումների համար, այնուհետև որոշում են փոխել շրթունքների ու քթի ձևը, ձգել դեմքի մաշկը, ընդգծել այտոսկրերը, ու  գալիս է մի պահ,  և տեսնում ես, որ իրական դեմքիցդ ոչինչ այլևս չի մնացել: Այսօր կանդրադառնանք հայկական շոու-բիզնեսի այն աստղերին, որոնք առանձնանում են իրենց բնական գեղեցկությամբ և երբևէ միջամտությունների չեն դիմել արտաքինում փոփոխություններ անելու համար: Նրանք իդեալական ժառանգությամբ արդեն ծնվել են:

Բնական արտաքին, բնական դիմահարդարում, պարզ, ազատ հագուստ, ոչ մի արհեստական վիճակ՝ մանավանդ առօրյա կյանքում: Իրինա Թովմասյանը երբևէ պլաստիկ վիրաբուժության չի դիմել, սակայն եթե այն անհրաժեշտություն է և լուծում է որոշակի խնդիրներ, գեղեցկուհին նորմալ է վերաբերվում այդ հանգամանքին: Առաջին հայացքից գուցե թվա, որ Իրինայի այտոսկրերը այդչափ ընդգծված են, որովհետև ինչ-որ միջամտություն կա արված, բայց իրականում՝ ոչ:

Ընդծված այտոսկրեր, լայն ճակատ ու հաստ շուրթեր. Լայանայի արտաքինի հարցում բնությունը շռայլ է գտնվել՝ տալով կատարյալ դիմագծեր: Երգչուհու դիմագծերը տիպիկ հայկական չեն, ու գուցե դա է պատճառներից մեկը, որ մարդիկ կարծում են, որ նա էլ է դիմել պլաստիկ վիրահատության: Իրականում կա անհրաժեշտություն, թե ոչ, դժվարանում եմ ասել։ Ամեն դեպքում երգչուհին առանց վիրահատական միջամտությունների էլ իրեն շատ հարմարավետ է զգում:

Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը ևս մինչ այսօր ոչ մի պլաստիկ վիրահատության չի դիմել: Նրա ոչ ստանդարտ քիթը շատերին թյուրիմացության մեջ է գցում, որ այն վիրահատած է, բայց դերասանուհին ժխտում է, որ երբևէ արտաքինի մեջ որևէ բան է փոխել:

Սոնե Սիլվերը բնական գեղեցկությամբ օժտված այն քիչ հայտնիներից է, ով ևս երբևէ չի դիմել պլաստիկ վիրահատությունների օգնությանը: Նրա փոքր ու նուրբ քթի և արտահայտիչ այտոսկրերի առումով հաճախ են պտտվում ասեկոսեներ, որ դրանք վիրահատած են: Սոնեի արտաքինում միակ փոփոխությունն այն է, որ  հաճախ է օգտագործում գունավոր լինզաներ՝ հայացքին հաղորդելով ինքնատիպ տեսք:

Էմմա Մանուկյանին հաճախ տրվող հարցերից մեկը՝  վիրահատվա՞ծ են արդյոք շրթունքները: «Միանշանակ, ոչ,- հնչում է դերասանուհու պատասխանը,- այդպիսով կանհետանա մարդու դեմքի բնական միմիկան ու խարիզման»: Էմմայի աչքերի գույնը ևս բազում ասեկոսեների առիթ է տվել: Շատերը կարծում են, որ նա կրում է գունավոր լինզաներ, բայց իրականում դերասանու աչքերը քամելեոն են. կախված հագուստի գույնից` աչքերի երանգը ևս փոփոխվում  է:

Օլյա Հակոբյան։ Դերասանուհու կարծիքով՝ ինքը իդեալական քիթ չունի: Միջամտության կարիք գուցե կա, բայց Օլյան, ամենայն հավանականությամբ, չի համարձակվում գնալ այդ քայլին: Օլյան առանձնանում է նաև աչքերի էկզոտիկ գույնով:

Սլավոնական արտաքին ունեցող Մարիամ Ադամյանը զտարյուն հայ է ու երբևէ չի դիմել պլաստիկ վիրահատության: Բնությունը նրա հարցում ևս ոչինչ չի խնայել՝ օժտելով յուրահատուկ գեղեկցությամբ: Արտաքին տեսքի մեջ միակ բանը, որով Մարիամը բնությանը դեմ է գնացել, մազերի երանգը փոխելն է եղել:

Դերասանուհի Անի Խաչիկյանը եզրափակում է բնական գեղեցկությամբ փայլող հայուհիների շարքը: Նա  ոչ միայն երբևէ պլաստիկ վիրահատության չի դիմել, այլև շատ նուրբ է շպարվում կամ գրեթե չի շպարվում:

Չի բացառվում, որ ժամանակի ընթացքում այս հայուհիները ևս դիմեն ինչ-ինչ միջամտությունների ինքնավստահության ու չբարդույթավորվելու համար, սակայն առայժմ նրանք շարունակում են հիացնել իրենց բնական գեղեցկությամբ:

Աղբյուրը՝ blognews

loading...