Չնայած իր օգտակար հատկանիշներին՝ կոճապղպեղն ունի մի շարք հակացուցումներ: Այս արմատը կարող է վնաս հասցնել օրգանիզմին, եթե այն համադրեք հակակոագուլյանտ, բետաբլոկատոր և ինսուլինային դեղամիջոցների հետ:
Իհարկե, կոճապղպեղը չափազանց օգտակար է մի շարք առողջական խնդիրների բուժման դեպքում:
- Հանգստացնում է մկանային և ոսկրային ցավերը
- Խթանում է իմունիտետը
- Հանգստացնում է գլխացավերն ու հազը
- Խթանում է մարսողական համակարգը, պայքարում է փորկապության, լուծի և թութքի դեմ
- Լավացնում է արյան շրջանառությունը
- Նվազեցնում է արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակները
- Կանխարգելում է քաղցկեղային բջիջների աճը
- Օրգանիզմից դուրս է բերում տոքսինները
Կոճապղպեղն իր հականեխիչ հատկանիշների շնորհիվ միշտ օգտագործվել տարբեր առողջական խնդիրների դեպքում:
Այնուամենայնիվ, կոճապղպեղով բուժումը ոչ բոլորին է խորհուրդ տրվում:
Ո՞ր դեպքում չի կարելի կոճապղպեղ օգտագործել:
- Հղիներին
Կոճապղպեղն ունի մի շարք հզոր խթանիչներ, որոնք կարող են վաղաժամ ծննդաբերության հանգեցնել: Հղիները պետք է խուսափեն կոճապղպեղի օգտագործումից՝ հատկապես հղիության վերջին եռամսյակում:
- Եթե ցանկանում եք քաշ հավաքել
Կոճապղպեղը չափազանց արդյունավետ է՝ ավելորդ քաշից ազատվելու գործում: Այս արմատը խթանում է ճարպերի այրման գործընթացը, այնպես որ, եթե ցանկանում եք քաշ հավաքել, խուսափեք կոճապղպեղի օգտագործումից:
- Արյան խախտումների դեպքում
Կոճապղպեղը լավացնում է արյան շրջանառությունը, ինչն ընդհանուր առմամբ բավական օգտակար է, սակայն ոչ այն դեպքում, երբ խոսք է գնում հեմոֆիլիայի մասին:
- Եթե արյան ճնշման և շաքարային դիաբետի դեմ դեղամիջոցներ եք օգտագործում
Կոճապղպեղը կարող է բացասաբար ազդել օրգանիզմի վրա, հատկապես՝ հակակոագուլյանտների, բետաբլոկատորների և ինսուլինային դեղամիջոցների հետ համադրելիս:
Աղբյուրը՝ 168.am