Տնական սկրաբներ կարելի է պատրաստել տարբեր բնական միջոցներից, սակայն ձեզ ենք առաջարկում ասպիրինից պատրաստված սկրաբ, որը բուժում է մաշկի ակնեն, սպիները, կարմրությունն ու հարթեցնում է կնճիռները:
Մասնագետների պնդմամբ՝ այս տնական սկրաբը մաքրում է մաշկի մեռած բջիջները, կեղտը և վերականգնում է մաշկը: Նման տնական դեղամիջոցն ավելի արդյունավետ է, քան մի շարք այլ քիմիական քսուքներ:
Մենք սովոր ենք ասպիրինն օգտագործել ցավերի դեմ, սակայն, բացի հանգստացնող հատկանիշներից, ասպիրինն ունի մի շարք այլ օգտակար հատկանիշներ, որոնք հատկապես արդյունավետ են մաշկային խնդիրների բուժման հարցում:
Ասպիրինը պարունակում է ացետիկ և սալիցիլաթթուներ, որոնք ունեն հակաբորբոքային և ցավազրկող նշանակություն: Ասպիրինն ունի նաև բետահիդրօքսիլ թթու, որը տարրալուծում է ճարպերը:
Հենց այդ պատճառով ասպիրինից պատրաստված այս սկրաբն ուղղակի հրաշալի է, երբ խոսք է գնում մաշկային խնդիրների մասին:
Սկրաբը պետք է օգտագործել գիշերը, իսկ առավոտյան դեմքին արևից պաշտպանող քսուք քսեք, քանի որ այս դեպքում մաշկն ավելի զգայուն է դառնում:
Ինչպե՞ս պատրաստել այս սկրաբը
- Ասպիրինի 5 հաբ
- 1 ճ/գ յոգուրտ
- 2 ճ/գ մեղր
Դեմքը լվացեք սառը ջրով, ապա լաթի մի կտոր թրջեք մաքուր ջրի մեջ, տեղադրեք կտորը կես րոպեով միկրոալիքային վառարանը: Կտորը 10 րոպեով դրեք դեմքին, որպեսզի ծակոտիները լայնանան, սա կօգնի խորապես մաքրել մաշկը:
Ապա չորացրեք մաշկը և ասպիրինի խառնուրդը քսեք դեմքին, թողեք մնա կես ժամ: Վերջում լվացեք դեմքը սառը ջրով և խոնավեցնող քսուք քսեք:
Անգամ առաջին օգտագործումից հետո կնկատեք տարբերությունը:
Աղբյուրը՝ 168.am