Հունիսի 17-ին կայացած երգիչ Մհերի ամուսնությունն այս տարվա ամենաքննարկված հարսանիքներից էր: Թեև Մհերն իր անձնական կյանքը մշտապես փակ է պահել, սակայն ամուսնությունից հետո կնոջ հետ հաճախ է սիրառատ լուսանկարներ հրապարակում և այդպիսով հանրության հետ կիսվում իր երջանկությամբ: Երեկ երգիչը ևս մեկ լուսանկար հրապարակեց, որին հաջորդեց Մհերի քրոջ` Ռոզա Ֆիլբերգի փոքրիկ տեսանյութը, որտեղ եղբայրն ու նրա կինը կեսգիշերին անակնկալ են մատուցում` շնորհավորելվ Ռոզայի տարեդարձը: Լուսանկարից ու տեսանյութից հետո կարծիքներ են տարածվել, թե Մհերի կինը` Արմինեն, բալիկի է սպասում:

Life.panorama.am-ը տարածված կարծիքների իսկությունը պարզելու համար կապ հաստատեց Մհերի պրոդյուսերի` Գեորգի Հարությունյանի հետ, քանի որ Մհերի հետ կապ հաստատել չհաջողվեց.

«Անկեղծ ասաց, հստակ ասել չեմ կարող, քանի որ նման ոչ մի տեղեկություն չունեմ: Որքանով ես եմ տեղյակ, կարծիքները սխալ են, Արմինեն դեռևս բալիկի չի սպասում»,- նշեց Գեորգի Հարությունյանը:

Աղբյուրը՝ 168.am

loading...