«Նվագախմբի երեխաները» մյուզիքլում իր մասնակցությունն ունի Աշոտ Ղազարյանի թոռնուհին` «Մանկական Նոր ալիք-2017» միջազգային մրցույթում գլխավոր մրցանակակիր 13–ամյա Անահիտ Ադամյանը։

Նկարահանումներից մեկի ընթացքին ներկա է եղել նաև Աշոտ Ղազարյանը։ Վերջինս life.tert.am-ին պատմել է, որ նկարահանման հրապարակում լինել չի հասցնում, բայց թոռնուհու աշխատանքին հետևում է.  «Անահիտը մյուզիքլում մարմնավորում է թիթիզ աղջնակի, որն անընդհատ սոցցանցերում սելֆիներ ու տեսագրություններ է տեղադրում,  ուրախանում կամ տխրում ստացած լայքերի քանակից»:

Խոսելով նախագծի  մասին` դերասանն ասաց. «Ինչքանով հասցրել եմ ծանոթանալ նախագծին՝ կազմակերպիչներն ամեն ինչ արել են, որ հայ մանուկները հեռուստաէկրանից տեսնեն լավ որակի արտադրանք, սովորեն, միևնույն ժամանակ, վայելեն այդ րոպեները: «Նվագախմբի երեխաները»  մյուզիքլը վստահաբար սիրվելու է հեռուստադիտողի կողմից»:


Աղբյուրը՝ 168.am

loading...