Իրինա Թովմասյանն ամենակրտսեր դստեր՝ Մարիայի 3-ամյակի առթիվ մանկական խնջույք է կազմակերպել, որին ներկա են եղել Լուսինե Թովմասյանը, Նելլին իրենց աղջիկների հետ, ընտանիքի մտերիմներն ու հարազատները։ Տոնական օրվա ուշագրավ պահերը լուսանկարել է BRAVO.am-ը։

 
Իրինա Թովմասյանը՝ դուստրերի հետ
 


Այս տարեդարձի համար Իրինան փոքրիկի հետ ընտրել էր «Տրոլներ» մուլտֆիլմի թեմատիկան, իսկ ամուսնու հորդորով Մարիայի անունը հայատառ էր պատրաստել. «Ամուսինս ուշադրություն է դարձնում նման բաներին, եթե տեսներ, որ նորից լատինատառ եմ գրել, ուղղակի կնեղանար։ Նա այնքան է ասել, որ ես եւս հայերեն տառեր օգտագործելը ճիշտ եմ համարում։ Իսկ մուլտֆիլմերի վառ հերոսներին ընտրել է Մարիան, տորթն էլ նրանց պատկերով էր։ Երեխաները երգում ու պարում էին, իրենց տարերքի մեջ էին»։

 
Լուսինե եւ Իրինա Թովմասյանները
 


Իրինան մանկական միջոցառումներ կազմակերպելու փորձ ունի, իր դուստրերի ծննդյան օրերն էլ ինքնուրույն է կազմակերպում.«Ինքս եմ գնել ու պատրաստել բոլոր աքսեսուարները: Մեգգիի հետ խնջույքի կազմակերպման ամեն պահը վայելել ենք։ Ես նաեւ սիրում եմ իմ ու ամուսնուս ծննդյան օրերը, հավասարապես պատրաստվում եմ մեր օրերին»։

 
Իրինա Թովմասյանի դուստրը՝ Մարիան
 


Երեք դուստրերի մայրը պատմել է, թե որն էր փոքրիկ հոբելյարի ամենացանկալի նվերը.«Մարիան ուզում էր երգող, լաց լինող, քնող եւ ուտող տիկնիկ, որն էլ ստացավ։ Նա ամեն օր հաշվում էր, թե երբ է վերջապես գալու իր ծննդյան օրը։ Արդեն հարցնում է, թե երբ է նորից իր ծնունդը լինելու:): Ալվինան ու Մարիան ամբողջ տարին այնքան են սպասում իրենց տոներին, պարզապես հանցագործություն կլինի, եթե չնշենք։ Ալվինան նախկինում քույրիկի տարեդարձն իրենն էր համարում, մեծանալով գիտակցում է, որ պետք է Մարիային նվերներ բերեն։ Այնուամենայնիվ, լաց եղավ, որ ինքն առաջինը չփչեց մոմերը»։

Խոսելով ընտանիքի համալրման լուրերի մասին՝ Իրինան հերքել է, որ կրկին պատրաստվում է մայրանալ.«Բալիկի չեմ սպասում: Իմ երեք աղջիկն ինձ բավական են, բայց կտրականապես չեմ բացառում։ Երջանիկ եմ իմ աղջիկներով, որդի ունենալու մասին չեմ մտածում»։

Աղբյուրը՝ bravo.am

loading...