Դերասան Աշոտ Մելոյաննը երեկ նշում էր ծննդյան 45-ամյակը: Life.panorama.am-ը նրա հետ խոսել է ոչ միայն տարիքային առանձնահատկության եւ կյանքի ճակատագրական քայլի մասին, այլեւ տեղեկացել, թե ինչպե՞ս է երկարատեւ հեռուստատեսային դադարից հետո «Ոսկի դպրոց» սիթքոմում նկարահանվելու առաջարկ ստացել:
- Աշոտ, շատերն են իրենց տարեդարձին ուրախությունից զատ նաեւ մտահոգ դառնում, խորհում անցած տարիների, նաեւ գալիք կյանքի մասին: Հետաքրքիր է` ինչպիսի՞նն էրՁեր հոգեվիճակը:
- Բնականաբար, ես էլ եմ այդ ուղությամբ մտածում: Միշտ մտածել եմ, թե ում համար եմ ավելի կարեւոր՝ ընտանիքի՞ս, բարեկամների՞ս, թե՞ ընկերներիս… Ընտանիքիս հարցում համոզվել եմ, իսկ մյուսների մասին կլռեմ… Չիգտես ինչու, ծննդյանս օրը միշտ սպասել եմ ինչ-որ արտառոց դեպքի, մի ինչ-որ անակնկալի, որը երբեք ոչ ոք դեռ չի մատուցել ինձ: Ի դեպ՝ արտառոց դեպք ասելով ամենեւին նկատի չունեմ վատ ավարտով: Կոնկրետ այսօր լրացավ իմ 45-ամյակը եւ շատ անսպասելի ձևով համընկավ Խաչվերաց տոնի հետ: Օրը սկսվեց հարազատներիս շիրիմներին այցելությամբ ու խնկարկումով եւ ծննդյան տոն հասկացողությունը մի տեսակ տխուր խորհուրդ ունեցավ: Բայց մյուս կողմից էլ ես հանգստացա, որ այցելեցի իմ հարազատներին, քանի որ նրանք վաղուց չէին շնորհավորել ինձ: Այո՝ այս տողերը գրելուց մտահոգվեցի եւ տխրեցի…
- Տարիների գումարը որեւէ նշանակութուն ունի՞ Ձեզ համար:
- Տարիների գումա՞րը… Տարիների գումարից մարդը չի փոխվում, այլ դառնում է ավելի իմաստուն եւ զգույշ: Ես իմ տեսակետն ունեմ, և ամենևին պարտադիր չէ, որ այն համընկնի հազարների կարծիքի հետ: Վախենում եմ ոչ թե տարիներից, այլ ինչ-որ բան չհասցնելուց. չհասցնել ամեն առումներով: Չէ՞ որ ամեն մարդ ինչ-որ բան պետք է թողնի իր զավակին, իր հարազատներին, իր ընկերներին և շրջապատին: Իսկ ես վախենում եմ, որ ինչ որ բան, այնուամենայնիվ, կիսատ կմնա, ինչպես լինում է լավ ֆիլմերում: Բարի անունն ու համբավը ես ապահովել եմ, մնացածը դեռ ընթացքի մեջ է: Իմիջայլոց, ֆիլմ ասեցի, հիշեցի վերջերս առաջարկ ստացա մի ֆիլմում խաղալու: Շատ ուրախացա որ ինձ հիշեցին մի տեսակ անկանոն լռությունից հետո: Ֆիլմի մասին ավելի ուշ կասեմ, ես էլ եմ ուզում լավատես լինեմ և ամեն բան հասցնեմ…
- Աշոտ, ո՞րն եք համարում Ձեր կյանքի ճակատագրական կետը: Եթե առանձնացնեք՝ որո՞նք են ամենամեծ ձեռքբերումները եւ բացթողումները:
- Կյանքիս ճակատագրական կետը համարում եմ իմ թատրոն ընդունվելը: Դա 1996 թվականն էր, որտեղ էլ հանդիպեցի կյաքիս ճակատագրական կեսին, որն էլ իմ համար կյանքի նպատակային կետ դառձավ: Հետո ծնվեցին մեր կյանքի նպատակային սիրո պտուղները, որոնք ճակատագրորեն փոխեցին մեր կյանքի իմաստը: Ուրախ եմ շատ և հպարտ իմ երեխաներով և, իհարկե, ճակատագրական կեսովս: Բացթողում, կարծում եմ, չունեմ, գոնե ակնհայտ կերևար, որ այդպիսի բան լիներ: Ես պատկանում եմ այն քիչ մարդկանց թվին, որ ցանկացած տարիքում անում է իր ուզած խելառ բաները, գժությունները, իհարկե, կողքինիններին չվնասելու պայմանով: Եվ ես երբեք չեմ ափսոսում իմ արածների համար, քանի որ դրանք դրական լիցքեր են տալիս ոչ միայն ինձ, այլ նաև իմ շրջապատին, ովքեր պատրաստ են ինձ այդպես «գիժ» տեսնել: Թերևս մի բացթողում այնուամենայնիվ ունեմ, ասում են որ ես «շատ բարի եմ և շուտ եմ ներում»: Ճիշտն ասած՝ կախարդական խոսքեր շատ եմ սիրում և երբ տեղին են դրանք օգտագործում: Խոսքս վերաբերում է ներողություն խնդելուն, կամ հարցնել, նոր վեցնել, կամ «կներես, ես սխալ էի» և այս կարգի բաներին: Այս տեսակի խոսքերը, իրոք, կախարդական ուժ ունեն. համոզվել եմ բազմիցս:
- Ձեզ շուտով տեսնելու ենք «Ոսկի դպրոց» սիթքոմում: Կպատմե՞ք, թե ինչպես ու ումիցեք առաջարկը ստացել:
- Ճիշտն ասաց, ես էլ եմ կարոտել հեռուստադիտողին, նրանց օբեկտիվ գնահատականին: Առաջարկը ստացա Վիտամինի Վաչեից: Անկեղծ ասած, մինչ այդ երբեք չէինք հանդիպել Վաչեի հետ. դե առիթ չէր եղել: Լուսինե անունով մի աղջիկ զանգահարեց և ասեց, որ Վաչեն նոր հեռուստեսային սիթքոմ է սկսում, և ինձ տեսնում է այդ կերպարում ու ցանկանում է հանդիպել ինձ հետ…Իսկ կերպարը՝ ըստ իրենց ներկայացրածի՝ հետաքրքիր կողմ ունի, բայց այս պահին հաշվի առնելով սցենարական լուծումը՝ չեմ պատմի իմ կերպարի այդ գաղտնի կողմի մասին, քանի որ այն կթուլացնի իրավիճակը և ես առաջնորդվում եմ «ինտրիգը ավելի թող մեծանա» սկզբունքով: Հերոսս աշխարհագրության դասատու է, գրեթե չի խոսում, բայց կոլորիտային է: Քանի որ դպրոցի տեսարաններում միշտ կամ, վստահ եմ՝ նոր գույներ կբերեմ, և այդ կերպարը կսիրի հեռուստադիտողը: Դա տեխնիկայի խնդիր է, չնայած որ գրեթե չորս տարի չեմ խաղացել: Համաձայնվեցի ոչ կոմերցիոն նպատակներով, այլ որ կարոտել էի խաղալուն և ինձ հետաքրքիր են կոմեդիայի ժանրի այլ ռեժիսորները: Սիթքոմի ռեժիսորն է Կարեն Ադամյանը, ում մոտ երբեք չեմ նկարվել, բայց լավ ճանաչում ենք իրար: Հուսով եմ՝ հետաքրքիր և հումորային լուծումներով ֆիլմ կստացվի, քանի որ նկատեցի պատին փակցված նկարներից հայտնի մարդկանցից Լալա Մնացականյանին, սիրված Գևոյին, ԱրմՔոմեդիի տղաներից Սերգեյին և էլի մի քանիսին, որոնց հետ երբեք չեմ խաղացել: Օգտվելով առիթից, քանի որ, կարծում եմ, Վաչեն կկարդա այս հոդվածը՝ «Վաչե ջան, սցենար ուղարկեք կարդամ ախպեր ջան, ընգեր ջան» (ծիծաղում է):
- Աշոտ, իսկ հոգեպես պատրա՞ստ եք երկարատեւ դադարից հետո կրկին աշխատել այդոլորտում:
- Միանշանակ, պատրաստ եմ և դա կապացուցեմ իմ՝ դերասանի պրոֆեսիոնալ մոտեցումով: Ես կինոյի մարդ եմ ինձ համարում, անկախ նրանից ինձ կկանչեն, թե ոչ: Այս տևական պարապուրդի ընթացքում չէի դադարել կինոյի և թատրոնի մարդ մնալուց և ստեղծագործելու ցանկությունն արդեն խեղդում էր: Դա է թերևս պատճառը, որ իմ թխած տարեկանի օրգանիկ հացերը ինքնին ստեղծագործություն են իրենցից ներկայացնում, և պատվիրատուները չափազանց գոհ են և առողջ: Դա նույնպես ինձ երջանկացնող փաստերից մեկն է: Այս տարիներին շատերին եմ օգնել ադմինիստրատիվ գործերով, հագուստով, ռեկվիզիտով: Իմիջայլոց, ունեմ իմ սեփական գարդերոբը և կարող եմ տրամադրել ֆիլմերի, տեսահոլովակների կամ գովազդների նկարողներին:
Աղբյուրը՝ panorama.am