Մարդկության մութ կողմը
1939-ից 1940-ականներին իտալուհի Լեոնարդա Չանչիուլին սպանել է 3 միջին տարիքի կանանց։ Նրանցից մեկից օճառի կտորներ է սարքել ու բաժանել իր ընկերներին։
Պակիստանում դատավորը մահապատժի է դատապարտել 100 երեխաների սպանած սերիական մարդասպանին։ Նրան պետք է խեղդեին մետաղական շղթայով, կտրեին մանր կտորների ու հալացնեին ծծմբական թթվի մեջ զոհերի ծնողների աչքի առաջ։
Հենրի Լուկասը մի անգամ հրաժարվել է միանալ իր գործընկեր Օտտիս Տուլային, ով մարդու ոտքից խորոված էր պատրաստել։ Հենրիի պատճառն էր՝ «ես խորովածի սոուս չեմ սիրում»
Ռոբերտ Պիկտոնն իր զոհերին աղում էր ու ստացվածով կերակրում խոզերին
1970 թվականին Թեդ Բանդին խեղդվելուց փրկել է 3 տարեկան երեխայի։ Ոչ մեկ իրականում չի տեսել, թե արդյոք երեխան իսկապես խեղդվելիս է եղել։
Բանդի խոստովանել է 30 սպանություն, սակայն ենթադրվում է, որ դրանց թիվը շատ ավելին է։ Նա մահացել է էլեկտրական աթոռի վրա 1989 թվականի հունվարի 24-ին