Fithacker.ru-ն գրում է, որ այս հնարքները կիրառելու արդյունքում մաշկն ավելի երկար ժամանակ հարթ կմնա։
Օգտագործելուց առաջ ածելին թրջեք տաք ջրում։ Եթե ածելին թրջեք տաք ջրում, այն ավելի հեշտ կսահի մաշկի վրայով, ինչի արդյունքում պրոցեդուրան ավելի արդյունավետ կլինի։ Մազերն ավելի դանդաղ կաճեն։
Սափրվելու համար նախատեսված կրեմի փոխարեն՝ յուղ օգտագործեք։ Յուղն ավելի արդյունավետ է, քանի որ դրա օգտագործման դեպքում ածելին սահում է մաշկի վրայով, ինչը նշանակում է, որ մազերն ավելի խորքից են կտրվում։
Սափրեք մազերի աճի ուղղությանը հակառակ։ Սա ոսկե կանոն է։ Այս դեպքում մազերը կտրվում են արմատին ավելի մոտ հատվածից, ինչի արդյունքում մաշկն ավելի երկար է հարթ մնում։
Պարբերաբար փոխեք ածելու շեղբը։ Ածելու շեղբի սրությունը կարևոր գործոն է։ Եթե ցանկանում եք, որ սափրվելուց հետո մաշկը հարթ լինի, հարկավոր է պարբերաբար փոխել ածելու շեղբը։
Պիլինգ՝ սափրվելուց առաջ։ Պրոցեդուրայի արդյունավետությունն ապահովելու ևս մեկ միջոց՝ մաքրեք մաշկը նախքան սափրելը։ Դրա շնորհիվ կհեռացնեք չոր և մահացած մաշկը, որը կարող է ածելուն խանգարել սահել մաշկի վրայով և հասնել բոլոր մազերին։ Պիլինգը կօգնի նաև ազատվել սերտաճած մազերից։
Սափրվելուց առաջ տաք լոգանք ընդունեք։ Մինչև սափրվելը հարկավոր է տաք լոգանք ընդունել կամ մաշկը մաքրել տաք ջրով թրջված կտորով։ Սա կօգնի բացել ծակոտիներն ու փափկեցնել մազերը։ Դա նաև հնարավորություն կտա, որ ածելին ավելի խորը հասնի մաշկին։
Սափրվելուց հետո կարևոր է նաև հանգստացնող և խոնավեցնող միջոցների օգտագործումը։ Եթե ածելու օգտագործման արդյունքում մաշկը գրգռվում է, լավագույն միջոցն ալոէ վերայի գելն է։
Աղբյուրը՝ 168.am