Tert.am Life—ին հայտնի է դարձել, որ մոդել Մարիկա Թունյանը սպասում է իր առաջնեկին։ 2015 թվականին ամուսնացած Մարիկան անձնական կյանքի մասին խոսել չի սիրում, սակայն Tert.am Life–ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները` առաջին անգամ խոսելով կարգավիճակի մասին։
«Այո, ես բալիկի եմ սպասում, սակայն չեմ ցանկանում խոսել մանրամասների մասին։ Ես մի քիչ սնահավատ եմ։ Երեխայիս մասին կխոսեմ նրա լույս աշխարհ գալուց հետո»,– նշեց մոդելը։
Մարիկան հայտնեց, որ հղիության ընթացքում ակտիվ աշխատել է, ներկայացրել է նոր նախագծեր, որոնց մասին հասարակությունը կիմանա շուտով։ Հիմա նա դեկրետում է։
Նշենք, որ մոդելն ամուսնացած է ՏՏ ոլորտի մասնագետ Ռուբեն Ասոյանի հետ։
Աղբյուրը՝ 168.am
loading...