Կամչատկայում ձկնագողության դեմ պայքարի տեսուչների, ՄՀՆՋ-ի, ԱԴԾ-ի հսկողության ներքո, տեղի է ունեցել առգրավված ապրանքի ցուցադրական ոչնչացում: Առգրավված ապրանքը կարմիր խավիար է, որը հայտնաբերվել է նախկին ձկնագողության դեմ պայքարի տեսուչի սառնարաններում, ընդհանուր առմամբ՝ 4 տոննա, և նախկինը նախկին կապեր է ունեցել, այնպես որ թաքցնել չստացվեց ոչինչ, չէ որ խոսքը 4 տոննայի մասին է: Բայց ի՞նչ արեցին այդ 4 տոննայի հետ… ես և իմ կատուն լաց էինք լինում, երբ հեռուստացույցով տեսանք ռեպորտաժը:
Յուրաքանչյուր տարայի մեջ 25 կգ խավիար է: Մեքենայում՝ 168 տարա: Ընդհանուր՝ 4 200 կգ կարմիր խավիար:
Թքեք նրան երեսին, ովքեր կասեն, որ ձկնագողերի խավիարը վատ որակ ունի. այն լավ էլ կարելի է ուտել, պատրաստված է եղել բոլոր տեխնոլոգիական պահանջներին համապատասխան և պահվել է սառնարաններում:
Այսքան խավիար նույնիսկ մեզ մոտ չէինք տեսել, հետը կարելի էր լուսանկարվել, ընկերներով էլ, շուն Ժուչկայի հետ էլ: Դե մի բան պետք է չէ՞ ժառանգներին թողնել…
Ուշադրություն դարձրեք, նկարներում նշմարվում են դեմքեր, որոնք պարզապես ուզում են ասել՝ դուք լրիվ անասնացել եք: Թե ինչ է անում այստեղ մարդու էգը, չգիտեմ, բայց թող տեսնի: Գոնե կադրն է գեղեցկացնում:
Ընդհանուր պլան, իսկ հետո այլևս ոչինչ չեմ կարող ասել:
Դե, հետո՞…
Պաշտոնական տեղեկությունների համաձայն առգրավվել և ոչնչացվել է 14 տոննա խավիար: Տեղի գներով՝ 14 միլիոն ռուբլի՝ 500 000 դոլար… սա 30-40 ակամա ձկնագողերի ընտանիքների միասին տարեկան բյուջեն է: Այստեղ այլ աշխատանք չես էլ գտնի…
Տեսնելով, թե ինչպես են այրում կարմիր խավիարը ես և իմ կատուն լաց եղանք:
Բայց կարող էին չէ՞ այս խավիարը փոխանցել մանկատներին, հիվանդանոցներին, թոշակառուներին…
Աղբյուրը՝ 168.am