Աշխատանքային ծանրաբեռնվածությունն այս ամառ խափանել է դերասան-ամուսիններ, տատուի վարպետներ Գագիկ Մկրտչյանի եւ Լիդա Գրիգորյանի՝ լիարժեք արձակուրդ վայելելու պլանները: Եվ միայն վերջերս զույգը հնգօրյա ուղեւորության ընթացքում հնարավորություն է ունեցել հանգիստը համատեղել աշխատանքի հետ:): 

 
Գագիկ Մկրտչյանը եւ Լիդիա Գրիգորյանը՝ Դուբայում
 


«Գագիկը Դուբայում աշխատանքի առաջարկ ստացավ: Oգտվելով առիթից` երկուսով մեկնեցինք ու մի փոքր օդափոխվեցինք: Երբ ազատ պահ էինք գտնում, շտապում էինք լողավազան՝ լողալու եւ արեւայրուք ընդունելու»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Լիդիան:

Դրամատիկական թատրոնի դերասաններն առաջին անգամ են առանց որդու մեկնել արտերկիր.«Հաճախ էինք Էդուարդին կարոտով հիշում: Շատ ակտիվ ու շարժուն տղա է, փորձում էինք օգտվել նրա բացակայությունից ու մի փոքր հանգստանալ: Լիցքավորված վերադարձել ենք:)»:

 
Գագիկ Մկրտչյանը եւ Լիդիա Գրիգորյանը՝ Դուբայում
 


Նրանք հասցրել են նաեւ շոփինգին ժամանակ տրամադրել.«Դուբայը բացի առեւտրի կենտրոններից ուրիշ հետաքրքիր վայրեր չունի: Չէի ասի, որ շատ իրեր ենք գնել, բայց նվերներ տղայիս ու մյուս մտերիմներիս համար հասցրել ենք ձեռք բերել: Էդուարդին իր սիրելի մուլտհերոսի՝ Մինիոնի կերպարով հողաթափեր ու պայուսակ ենք բերել»:

Ամփոփելով այցը՝ Լիդիան ասել է, որ բավական ակտիվ օրեր են անցկացրել. «Կյանքն այնտեղ եռում է, բայց հետաքրքրությունները քիչ են: Ես սիրում եմ մշակութային վայրեր այցելել, նոր բաներ տեսնել, սովորել, իսկ Դուբայում այդպիսի վայրերը շատ քիչ են: Այն առեւտուր անելու եւ ակումբներ գնալու քաղաք է: Ես ավելի պատմական արժեք ունեցող քաղաքներ եմ նախընտրում»:

Աղբյուրը՝ Bravo.am

loading...