BlogNews.am-ը սկսում է նոր շարք, որը կբացահայտի հայտնի մարդկանց նորովի: Հարցեր, որոնց պետք է  պատասխանել միանգամից, առանց երկար մտածելու: BlogNews.am-ի բլից հարցերին այս անգամ պատասխանում է դերասան Կարեն Ասլանյանը, ով այս ընթացքում նկարահանվում է «Արմենիա Պրեմիում»-ով հեռարձակվող «Դեպի երազանք» հեռուստասերիալում:

- Իմ օրը  սկսվում է…

- Մեկ բաժակ սուրճով։

- Ես ոգեշնչվում եմ…

- Իմ աշխատանքով ու լավ նորություններով։

Կյանքում երբեք չեմ ների…  

- Դավաճանությունը։

- Իմ ամենամեծ ձեռքբերումը…

- Մասնագիտությունը, որն ընտրել եմ։

- Քայլ, որի համար զղջում եմ…

- Այն, որ թողել եմ սպորտը։

- Իմ առաջին ժամադրությունը…

- Չեմ հիշում: ))

- Ստացածս վերջին SMS հաղորդագրությունը…

- Իմ լավ ընկեր, կոմպոզիտոր Արման Անտոնյանը գրել էր. «Ինչո՞ւ ես անհասանելի»։ Հեռախոսը երբեմն անջատվում է, ու չեմ նկատում։

- Կանացիությունն առաջին հերթին դրա հետ եմ ասոցացնում։

- Համեստության։

- Ինձ հասկանալու համար դիմացինը պետք է…

- Լավ մարդ լինի ընդամենը։

- Աշխարհի լավագույն վայրն ինձ համար…

- Երևանն է։

- Սոցցանցերում ակտիվ հետևում եմ…

- Ակտիվ եմ միայն Ինստագրամում, հետևում եմ բացառապես իմ ընկերներին ու մտերիմներին։

- Երբեք չեմ փորձի…

- Իրականում շատ բաներ կան, որ կյանքում երբեք չեմ փորձի։

 

- Միշտ վախեցել եմ…

- Կորցնել հարազատ մարդկանց։

- Սպա՞ս, թե՞ բորշ։

- Բորշ։

- Միշտ երազել եմ այդ դերի մասին։

- Բոլոր դերերն էլ, որոնք խաղացել եմ, ինձ համար երազանք են եղել: Չկա այնպիսի դեր, որն ինձ համար երկրորդական լինի։

- Օպերա՞, թե՞ Մոսկվա կինոթատրոն։

- Մոսկվա կինոթատրոն։

- Ես ուժեղ եմ…

- Իմ հավասարակշռությամբ։

- Մարդ, ով փոխել է ինձ։

- Միայն ծնողներս, որոնք իրենց ամենօրյա խորհուրդներով ուղղորդում են ինձ ու փոխում կյանքս դեպքի ավելի լավը։

- Կարելի է երջանիկ լինել առանց փողի, եթե…

- Եթե կա իրական սեր, անկեղծ հարաբերություններ, որոնք կառուցված չեն շահի հիման վրա։

- Թեմա, որ մասին ժամերով կխոսեմ։

- Դրանք երեքն են՝ ֆուտբոլ, աստրոլոգիա, կինո ու թատրոն։

- Խոսք, որը դեռ չեմ հասցրել ասել։

- Չկա այդպիսի խոսք, որ ուզել ու չեմ ասել։

- Հեշտությամբ եմ ասում՝ կներես…

- Եթե իրոք մեղավոր եմ ու սխալ, անպայման ասում եմ այդ խոսքերը։


- Ես ամաչում եմ…

- Կյանքում, փառք Աստծո, չկա այնպիսի բան, որի համար ամաչում եմ։

- Երգ, որն այս պահին լսում եմ մեքենայիս մեջ։

- «Սերն իմ գողացել ես»՝ իմ ու Կարեն Զաքարյանի դուետը, որը մեկ շաբաթ էլ չկա, ինչ թողարկել ենք: Փորձում եմ լսել ու ըմբռնել երգի իմաստը։

- Վերջին բամբասանքը, որը լսել եմ իմ մասին։

- Շատ-շատ են, համարյա ամեն օր լսում եմ, ու ցավալին այն է, որ դրանք ասում են մարդիկ, որոնց քեզ հարազատ ես ընդունել։

- Կնոջ լավագույն տարիքն ինձ համար…

- Իմ կարծիքով՝ կինը տարիք չունի։

Ամեն ինչ կտայի, միայն թե այս պահին ունենայի դա։

- Կա նման բան, բայց ես նախընտրում եմ այդ մասին լռել։

Աղբյուրը՝ BlogNews

loading...