Նստատեղի նյարդն օրգանիզմում ամենաերկարներից ու կարևորներից մեկն է։ Fithacker.ru կայքը գրում է, որ այն վնասելու դեպքում կարող է ուժեղ ցավ առաջանալ մեջքի կամ ոտքի հատվածում։ Այս խնդիրն առավել հաճախ հանդիպում է 35-50 տարեկան անձանց շրջանում։ Իրավիճակն ավելի է բարդանում, երբ մեջքի ներքևի հատվածի ցավն ուղեկցվում է քրոնիկական հոգնածությամբ և ոտքերի հատվածում ցավով։ Եթե չզբաղվեք առաջացած խնդրով, ցավը շուտով կարող է անտանելի դառնալ։ Իհարկե, կարևոր է ժամանակին բժշկի օգնությանը դիմելը՝ բարդությունները կանխարգելելու համար։
Վարժություն «թիթեռնիկ»
Նստեք հատակին։ Ոտնաթաթերը միացրեք իրար։
Ոտքերը մարմնին մոտեցրեք այնքան, որքան հնարավոր է։
Իջեցրեք ծնկները, մոտեցրեք հատակին։
Վարժությունը կատարեք 30-60 վայրկյան։ Կարևոր է հանգիստ և խորը շնչել։ Աստիճանաբար երկարացրեք ժամանակը։
Ամեն օր վարժությունը կրկնելու դեպքում կզգաք արդյունքը։
Աղբյուրը՝ 168.am