Որոշ մասնագետներ պնդում են, որ փքվածությունը կամ այտուցվածությունն առաջանում է չափից շատ ուտելու հետևանքով: Ձեզ ենք ներկայացնում մի քանի դեպքեր, երբ այտուցվածությունն ու փքվածությունն ի հայտ են գալիս այլ պատճառներով:
Հաճախ փքվածությունն առաջանում է կլիմայի փոփոխության արդյունքում (շատերի մոտ սա նյարդային սովորություն է)
Որովայնի հատվածում հեղուկի կուտակման արդյունքում
Մանրաթելերով հարուստ ուտելիքներ ուտելու արդյունքում՝ աղիքային գազերի պատճառով
Կաթի հանդեպ ալերգիաների պատճառով
Ձվարանի կիստայի դեպքում
Հղիության ընթացքում
Ցիկլի նախորդ օրերին
Քաշի ավելացման պատճառով
Հաճախ փքվածությունից ազատվելու նպատակով ձեռք ենք բերում թանկարժեք դեղամիջոցներ, որոնք ոչ մի օգուտ չեն տալիս:
Healthylifetricks կայքն առաջարկում է պարզ բաղադրատոմս, որը կօգնի ազատվել փքվածությունից:
Ձեզ անհրաժեշտ է
1 բաժակ ջուր
2 ճ/գ խնձորի քացախ
Քացախն ավելացրեք ջրին, խառնեք այնքան, մինչև քացախը լավ լուծվի: Օրական մեկ անգամ խմեք այս խառնուրդը:
Աղբյուրը՝ 168.am