ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն արդեն հասել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Պատգամավորները մեկնել են Եվրանեսթի նիստին մասնակցելու նապատակով:
«Այսօր տոնական ողջ օրը ճանապարհներին էինք։ Վերջապես հասանք Բաքու։ Սրտանց շնորհավորում ենք մեզ՝ բոլորիս մեր պետության ծննդյան առիթով։ Խորին երախտիքը Հայաստանին իրենց կյանքը նվիրած մարդկանց։ Մենք ուժեղ ենք միասին և ոչինչ ենք առանց մեր Հայրենիքի։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը»,- այս մասին գրված է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում:
Աղբյուրը՝ 168.am
loading...